Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

«Որ պլատայից գողություն լիներ, ոչ թե կհարուցեի, այլ տեղում կմորթեի».«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, 2 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հերթական մերկապարանոց հայտարարությունն է արել բանակի հասցեին, որը մարդիկ գնահատում են որպես բանակը վարկաբեկելու հերթական փորձ։

Ասել է․ «Ամեն անգամ, երբ գնում ենք որեւէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գոներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է այդպիսի բան, որ հրթիռների վրայից «պլատաները» (միկրոսխեմաները) հանվեն, յուրացվեն, քանի որ ոսկի են պարունակում իրենց մեջ, պատասխանեց․ «Ցանկացած հրթիռ, որի վրա պլատա կա, դրանք լաբորատորիայում ստուգվում են, եւ իմանում են՝ պլատան հանվա՞ծ է, թե՞ չէ։ Այսինքն՝ չեմ կարծում, որ դա կիրառելու օրը դա չեն իմացել։ Բայց չեմ կարող որեւիցե բան մեկնաբանել, որովհետեւ ընդհանրապես իրեն չեմ ուզում մեկնաբանել»։ Ապա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի ասածներին եթե հետեւում ենք, ապա տեսնում ենք, որ իր նպատակը պարտությունն արդարացնելն է, բանակին պախարակելը։

«Ինքն էդ նպատակով է ասում։ Եթե էդպիսի բան է եղել, թող գրի՝ էդ գործով քրեական գործը եւ մեղավորներին»,- ասաց գեներալ-գնդապետը։

Պարոն Հակոբյան, եթե Փաշինյանը չի ասում, ստացվում է՝ մերկապարանո՞ց են իրհայտարարությունները։

Այո։ Ասեք՝ էդ հայտարարության քրեական գործի համարն ասեք եւ դատախազությունից ճշտեք, թե վարչապետի ասած գործով քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ չէ։

Ինքը կասի՝ ասել եմ՝ կարող է հանվել են։

Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունը պոռնկություն է ինձ համար, հիմա պիտի ես դա մեկնաբանե՞մ։

Իսկ, հետաքրքիր է՝ այդ «պլատաները» որտե՞ղեն տեղադրված լինում, շարքայինզինծառայողը կարո՞ղ է այդ հրթիռներըքանդել ու «պլատաները» հանել, որ ոչ ոքչտեսնի, որ նա «պլատա» է գողանումհրթիռների միջից։

Չէ, դա մասնագետը կարող է անել միայն։ Դա հեշտ չի անել, ու հեշտ չի իմանալ նաեւ, որ դրա մեջ ոսկի կա։ Ես, օրինակ, չգիտեի։

Դրանց մեջ ոսկին որտե՞ղ է կամ՝ ի՞նչ ծավալիէ, որ դրա համար գողանան դրանք։

Ամեն տեղ էլ օգտագործվում է ոսկի։ Բայց ծավալները շատ փոքր են, ուղղակի մարդիկ որոշել են․․․

Իսկ նախկինում, երբ Դուք էիք ղեկավարումբանակը, դեպքեր եղե՞լ են, որ զինվորներըփորձեն ինչ-որ դետալներ գողանալ մերզենք-զինամթերքի վրայից կամ քանդել, փչացնել բանակի գույքը։

Չեմ հանդիպել, այդպիսի քրեական գործ չեմ հարուցել։

Եղել է՝ չե՞ք հարուցել։

Չէ, չի եղել, չեմ հանդիպել, որ լիներ, ո՞նց չէի հարուցի, ոչ թե կհարուցեի, այլ տեղում կմորթեի»:

Մանրամասները՝ օրաթերթի այօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև