Skip to main content

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու | Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան | Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը | Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է | Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը | Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար միս եք կրծում, տղերքի արյունը ջուր դարձրիք. զոհվածի մոր սթափեցնող խոսքը | Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի իշխանության առաջին իսկ օրվանից նրանց վրայից պատերազմի հոտ է գալիս. Նարեկ Կարապետյան | Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին | Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան | Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների և ազգային շահերի հաշվին. «Ուժեղ Հայաստան» | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով | Արագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. նրա մոտ սրտի կանգ էր գրանցվել

Լրահոս

Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան

Նախորդ գումարման սկզբում Արմեն Ռուստամյանը մի միտք ասաց՝ «Հայաստանն աշխարհին հետաքրքիր էր Արցախյան հակամարտությամբ, Սյունիքով և ատոմակայանով»։ Սա ի՞նչ է նշանակում։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում հակամարտություն կամ Ղարաբաղում պետք է լիներ, եթե Ղարաբաղում չստացվեր՝ պետք է լիներ Սյունիքում։ Ի՞նչ են արել Հայաստանի նախորդ Կառավարությունները։ Ոչնչացրել են Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքները և Սյունիքի շուրջ ստեղծել են աշխարհաքաղաքական լարումներ։

Հիմա այս Կառավարությունն այդ երկու խնդիրն էլ լուծել է: Հայաստանը չուներ հարավով անցնող ենթակառուցվածք, այսինքն՝ գնացքի ռելսերն ու՞ր են, մենք այս հարցին չենք անդրադառնում: Հայաստան ինչպե՞ս պետք է մտներ այն սարքը, որը ռելսեր է գցում, այս մասին չեն մտածել, երբ այդ ռելսերը հավաքել են, գոյություն ունեցող երկաթուղին ոչնչացրել են, և Սյունիքի շուրջ, նաև պատերազմից հետո, այդ ամպերը կուտակում, կուտակում, կուտակում էին:

Կառավարությունն այս խնդիրները լուծել է համակցությամբ, գտել է մի ձև, որտեղ ենթակառուցվածքներ կկառուցվեն, ավելին՝ այդ ենթակառուցվածքները միայն երկաթուղու մասին չեն լինի, կլինեն գազատարների և այլնի մասին: Այդ աշխարհաքաղաքական լարումն էլ, Սյունիքի վրա կուտակվող այդ ամպերը ցրել է, դարձել է մեկ այլ երևույթ՝ խաղաղության համատեքստում»,-նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև