Skip to main content

Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը․ «Ժողովուրդ» | Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան | Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը | «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Հայաստանի յոթ մարզի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ընտրապայքարը հատկապես հետաքրքիր է լինելու այն համայնքներում, որտեղ իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուները մրցելու են գործող համայնքապետերի կամ ընդդիմադիր ուժերի հետ։ Իսկ որոշ համայնքներում ընտրողներին ընդհանրապես ընտրության հնարավորություն չի տրվելու․ գրանցվել է ընդամենը մեկ քաղաքական ուժ։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկա ընտրություններում ամենաթեժ պայքարը, ըստ նախնական գնահատականների, սպասվում է Կապանում, Սևանում, Սպիտակում և Նոյեմբերյանում։ Հատկապես հետաքրքիր է լինելու Կապանի և Սևանի քաղաքական պատկերը, քանի որ այստեղ իշխանության թեկնածուները մրցելու են արդեն իսկ համայնքներում քաղաքական դիրքեր ունեցող ուժերի ու թեկնածուների հետ։

Կապանում ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ» դաշինքը, ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ոչ այնքան լավ համբավ ունեցող, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցով հարստացած Նարեկ Բաբայանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Տիգրան Աղասյանը։

Կապանը, թերևս, այս ընտրությունների ամենաուշագրավ համայնքներից է։ Գևորգ Փարսյանի համար սա հնարավորություն է պահպանելու համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ ՔՊ-ի համար՝ իշխանության քաղաքական ազդեցությունը Սյունիքի կարևորագույն համայնքներից մեկում ամրապնդելու։ Այստեղ պայքարը լինելու է ոչ միայն ավագանու մանդատների, այլև համայնքի հետագա կառավարման շուրջ։

Սևանում ևս իշխանության համար հեշտ մրցակցություն չի սպասվում։ Այստեղ ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանը մրցելու է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի գլխավորած «Վստահություն» դաշինքի և Վահրամ Գևորգյանի գլխավորած «Միասնական համայնք» ուժի հետ։

Այսպիսով՝ Սևանում ընտրապայքարը եռակողմ է։ ՔՊ-ն փորձելու է ստանալ համայնքի կառավարման լծակները, իսկ գործող համայնքապետն ու մյուս մրցակիցը՝ պահպանել կամ ամրապնդել իրենց դիրքերը։

Մյուս թեժ ուղղությունը Նոյեմբերյանն է։ Այստեղ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Մխիթար Խաչիկյանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Ընտրապայքարին մասնակցում է նաև երրորդ քաղաքական ուժը։ Հետևաբար, այստեղ ևս պայքարը կարող է անակնկալ արդյունքներ արձանագրել։

Սպիտակում ևս մրցակցությունը սահմանափակված չէ երկու ուժով։ ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի մրցակիցներն են «Բարոյական արժեքներ» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։ Այս համայնքում ուշագրավ է լինելու՝ արդյոք ընդդիմադիր ուժերը կկարողանան բավարար աջակցություն ստանալ՝ իշխանության դիրքերը վիճարկելու համար։

Մեծամորում ՔՊ-ն մրցելու է ՀՅԴ-ի հետ, իսկ Բաղրամյանում ընտրապայքարին մասնակցում են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը։

Առանձնահատուկ իրավիճակ է Աշտարակում, Ապարանում և Աշոցքում։ Այս երեք համայնքներում գրանցվել է ընդամենը մեկ ընտրական ցուցակ։ Աշտարակում և Աշոցքում դա ՔՊ-ի ցուցակն է, իսկ Ապարանում՝ «Համերաշխություն» դաշինքը։ Այս համայնքներում քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել միակ ուժի օգտին կամ դեմ։ Սա, իհարկե, ընտրական մրցակցության տեսանկյունից բավականին ուշագրավ իրավիճակ է։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 29-ին ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արևուտ և Մեծաձոր, Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։

Ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, Կապանն ու Սևանն են։ Այստեղ ՔՊ-ի հաջողությունը կամ ձախողումը կարող է լուրջ քաղաքական ազդակ դառնալ։ Եթե գործող համայնքապետերն ու ընդդիմադիր ուժերը կարողանան պահպանել իրենց դիրքերը, ապա իշխանությունը ստիպված կլինի արձանագրել, որ ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական ազդեցությունը բոլոր համայնքներում միանշանակ չէ։

Մի բան ակնհայտ է՝ նոյեմբերի 29-ին ընտրողների քվեն որոշելու է ոչ միայն համայնքների ավագանիների կազմը, այլև այն, թե առաջիկա տարիներին որ քաղաքական ուժն է ունենալու տեղական իշխանության հիմնական լծակները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30