Չե՞ք գտնում, որ այս օրենքի նախագծի ընդունման ակտուալությունն այս երկու ընթերցումների ընթացքում արդեն վերացել է, որովհետև նախորդ քննարկումներից հետո հասկացել ենք, որ այս նախագծի հեղինակը ոչ թե դուք եք, այլ տիկին Աննա Հակոբյանը, ՔՊ-ական Զարուհի Բաթոյանին դիմեց «Ուժեղ Հյաաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Բաթոյանը զեկուցել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկների ընդունված դրույթները, իսկ խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ օրենքի նախագծի իրական հեղինակը Աննա Հակոբյանն է։
«Ստացվում է, որ նախագծի հեղինակը մեկ քաղաքացի է, և ֆորմալ իմաստով դուք վերցրել եք նրա նախաձեռնությունը և դարձրել օրենքի նախագիծ, բայց կարծում եմ, որ արդիականությունը կորել է, որովհետև նրա հետաքրքրությունն էլ է կորել։ Հիմա նա զբաղված է Երևանի տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով, եթե նախորդ քննարկման ժամանակ հազարավոր քաղաքացիներ իրեն նամակներ էին գրում ընտանեկան բռնության թեմաներով, հիմա այդ նույն հազարավոր քաղաքացիները նամակներ են գրում խցանումների վերաբերյալ»,-ասել է Ղազարյանը:
Ղազարյանը հարցրել է, թե արդյո՞ք նախընտրելի չէ այդ օրինագիծը շրջանառությունից հանել, որովհետև իրական օրինակարգավորում այն իր մեջ չի ներառում։
Ընդդիմադիր պատգամավորը, հիշեցնելով, որ օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում նկարների ցուցահանդես էր կազմակերպվել, և հարցրեց, թե ով էր կազմակերպել, և ովքեր են նկարների վրա արաված մեկնաբանությունների հեղինակները։
Զարուհի Բաթոյանը չի համաձայնել, որ օրինագիծն ակտուալությունը կորցրել և և չպատասխանեց երկրորդ հարցին, քանի որ դրա մասին խոսել էր ԱԺ լիագումար նիստում։


















































