Skip to main content

ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան | ԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախիջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձը | Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը, նա բացառիկ մարդ է. Թրամփ

Լրահոս

Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան

Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երբ ՀՀ-ում ինչ-որ մարդ սոցիալական, կենցաղային կամ քաղաքական դրդապատճառներից ելնելով նույնիսկ մտքում հայհոյում է իշխանությանը՝ կալանավորում են:

2023 թվականի սեպտեմբերին 200-ից ավելի մարդ զոհ է գնացել Արցախի ՊԲ բենզինի պահեստի պայթյունին, 22 մարդ էլ մինչ այժմ անհետ կորած է:

3 տարի է՝ քրեական գործ է հարուցված, բայց թեմայով զբաղվող չկա: Պատկերացնո՞ւմ եք՝ 200-ից ավելի զոհված ու անհետ կորած մարդ կա, բայց մեղավորներ չկան, գործով վճիռ չկա:

Այդ մարդկանցից շուրջ 7 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերը մարտական դիրքերից նոր էին իջել ու այս ողբերգության զոհը դարձել:

ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանը տաքուկ կաբինետ է գտել ՊՆ-ում ու հրաժարվում է այս մարդկանց ընտանիքների հետ հանդիպել, պարզաբանումներ տալ:

Սրանք տարրական մարդկային հատկանիշներ էլ չունեն, սրանց մենակ փողն ու պաշտոնն է հետաքրքրում:

Լավ, այս մարդկանց ընտանիքներին ինչո՞ւ կարգավիճակ չի տրվում: Միլիոնավոր դոլարներ ծախսվում են զվարճանքի, պարգևավճարների և հազար ու մի հիմարությունների վրա, խիղճն ու մարդկությունն այս կարգի՞ են վերացել, որ բյուջեում կամ հայտնի հիմնադրամում միջոցներ չեն գտնվում այս ընտանիքներին փոխհատուցում տալու համար:

Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է»,- գրել է Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30