Skip to main content

Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հեռանալու է՝ ճանապարհային քարտեզը տվել ենք. Փողոցային պայքար կլինի ու հաղթական ավարտով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չասեք, թե Փաշինյանին դևի հետ եմ համեմատում. Էդ մարդն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ. Ռուբինյան | Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել. Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել | Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին | Վստահ եմ՝ Փաշինյանին որպես դև եք պատկերացնում. Ռուբինյանը՝ ընդդիմությանը | «Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ». Ավետ Բարսեղյանի խոսքերը՝ Ռիտա Սարգսյանի հիշատակին | ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան | Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան | Մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման uտնտուկները պետք է պատժվեն իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան | Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց ահաբեկելու փորձերից

Լրահոս

Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան

Ելքեր սահմանադրական առճակատումից, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյան:

«Ցանկացած երկրում տարբեր օրենքների, նախագծերի, բարեփոխումների շուրջ լինում են սուր հակադրություններ։ Կարող են ձգվել ամիսներ, ուղեկցվել բողոքի զանգվածային ակցիաներով, ներքին լարվածությամբ։

Նման դեպքերում միշտ կա պրոցես, որն անխուսափելի է՝ բանակցություններ և հանրային քննարկում։ Քաղաքական ուժերի միջև, իշխանության-ընդդիմության, իշխանության-արհմիությունների և այլն։ Բանակցությունը գործիք է՝ երկիրը փակուղի չտանելու, հանրային խոր պառակտում թույլ չտալու, լուծումներ գտնելու համար։

«Սահմանադրական պատերազմ»

Նոր սահմանադրության և հանրաքվեի գաղափարն ունի ներքին առճակատման ահռելի պաշար։ Առայժմ այն տեղավորվում է իշխանություն-ընդդիմություն ձևաչափում։ Այսօրվա շեշտադրումներով՝ թեման ունակ է բերելու քաղաքական, ներպետական և ռեգիոնալ լուրջ փակուղու։ Մենք բոլորս կարող ենք «տեմպի տակ» ընկնել ու բոլորով հայտնվել հերթական բարդ փուլում։

Վատագույն տարբերակներից խուսափելու և լուծումներ գտնելու համար պետք է փորձել օգտվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի գործիքակազմերից.

1. Բանակցություններ

2. Հասարակության ներգրավում

3. Իշխանության առաջարկներին հակընդդեմ՝ ընդդիմության առաջարկներ

«Այո» կամ «ոչ»-ից ու հանրաքվեի անցկացման հնարավորություն-անհնարինությունից զատ՝ հարցն ունի այլ լուծումներ ևս։ Ու հենց այստեղ հանդիպում ենք լուրջ խոչընդոտի։

Բանակցությունների և քննարկումների անհնարինությունը

Իշխանության բանակցողը գործող վարչապետն է, որի արած բոլոր քայլերն իրականում անհնարին են դարձնում ներքին բանակցությունները, նույնիսկ՝ անուղղակի ձևաչափով։ Ընդդիմախոսներին անձնապես վիրավորելը, աջ ու ձախ մեղադրանքներ շաղ տալը, բանտարկելն ու բանտով սպառնալը ներքին բանակցությունների համար ստեղծում են լրջագույն խոչընդոտներ։

Հանրային քննարկումների անհնարինություն

Իշխանությունը պատրաստվում է հանրային քննարկման դնել նոր սահմանադրության նախագիծը։ Ուզում է՝ դա լինի «խաղաղությանը», ամենակատարյալը, թե՝ ալիևյանը, բայց ո՞նց քննարկես, ի՞նչ քննարկման մասին կարող է խոսք լինել, երբ քննարկողները բանտերում են։ Քաղաքական ուժերի լիղերները բանտերում են, բազմաթիվ քաղաքական գործիչներ, հանրային դեմքեր կա´մ բանտում են, կա´մ տնային կալանքի տակ։ Այս պայմաններում ի՞նչ հանրային քննարկման մասին կարող է խոսք լինել։ Իսկ առանց իրական հանրային քննարկման անհնար է սահմանադրական պրոցես նախաձեռնել (նույնիսկ՝ լավագույն նախագծի դեպքում)։ Առանց հանրային քննարկման՝ ամբողջ պրոցեսի լեգիտիմությունը դրվում է խոր, անշրջելի հարցականի տակ։ Ֆեյք քննարկումներ կազմակերպելը իրավիճակ չի փրկելու։

Հակընդդեմ առաջարկներով՝ քաղաքականացնել պրոցեսը

Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ապա ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է հենց ինքն իր քաղաքական առաջարկները ձևակերպի։ Սա հանրության հետ երկխոսության քաղաքական մշակույթի պարտադիր մաս է։ Սա նաև հանրային ավելի ընդգրկուն պրոցես ստանալուն ուղղված քայլ է։ Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը՝ հայտնվելու սեփական սալոնային-յուրային միջավայրի ֆենոմենի թակարդում։

Ի դեպ, այս պահին հանրային դաշտում արդեն ակտիվորեն ձևակերպվում են բավականին հետաքրքիր առաջարկներ, որոնց իրականացումը իրավիճակը հանգուցալուծելու մեծ ներուժ ունի։ Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից՝ ձևավորելով առաջարկների հանրային լայն կոնսոլիդացիոն փաթեթ»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30