Skip to main content

Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան | Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է | Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով․ Ալեն Սիմոնյան | Ո՞վ ասաց, որ ԱԽ-ն լուծարվելու է, կարող է՝ այլ ձև կոչվի. ենթադրում եմ՝ կլինի Անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակ. Սիմոնյան | Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան | Ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով | Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք․ Ալեն Սիմոնյան | ՀՀ-ն այսօր առերեսվում է շուրջ 1,000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, նրանց շուրջ 777-ը անհայտ կորած են համարվում դեռ 90-ականների սկզբից. Փաշինյան | Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս հող ու ջրի մարդ ա , Արթուրին ենք ընտրելու. աբովյանցիներ | Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ | Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում | Ես կարգալույծի օրհնության կարիք չունեմ, ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ. Դավիթ Համբարձումյանը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Արման Սարոյանի մասին | Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ | «Ձեր թալանածը, վնասը թվերով ինչքա՞ն է, որ տվել եք Արցախին», «Անիմաստ հարց եք տալիս»․ Ղազարյան-Հովհաննիսյան բանավեճը ԱԺ-ում

Լրահոս

Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով․ Ալեն Սիմոնյան

Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, երկրորդը նման խոսակցություններ ես տեսնում եմ, որ այնտեղից սկսվեց, որ ես կիսվեցի տիկին Հակոբյանի տեսանյութով։ Ես Երևանում  եմ ապրում, որովհետև ես ժամանակին ես ավագանի էի և ուզում էի քաղաքապետ դառնալ, ու այդպես մնացել է այդ պատմությունը իմ հետ կապված։ Տեսեք, հենց 2018 թ-ից է սկսվել էլի, որ այդպես Հայկ Մարությանը ի հայտ եկավ կինդեր սյուրպրիզի պես և այլն»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Այն հարցին, թե արդոյք բացառում է քաղաքապետ դառնալու հավանականությունը, Սիմոնյանը նշեց․ «Ես ոչ մի բան չեմ բացառում, որևիցե պաշտոն, այսպես կարող եք վերցնել վարչապետից մինչև, միայն կաթողիկոսը բացառեք, վարչապետից մինչև թաղապետ որևիցե պաշտոն ես չեմ բացառում, ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի, ինչի ցանկությունը իմ մեջ շատ մեծ է, ինչ-որ պահի ես քաղաքականությամբ չեմ զբաղվի։ Ես քննադատում են խցանումների գոյությունը, բայց այդ որոշումները քաղաքապետի և քաղաքապետարանի դաշտում են»։

Անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի հարաբերություններին, նա նշեց, թե Հակոբյանին հարգում է որպես իր ընկերոջ քույր։

«Տիկին Հակոբյանը իմ մոտ ընկերոջ քույրն է, տիկին Հակոբյանը մեր երկրի ղեկավարի կինն է, տիկին Հակոբյանը իմ վաղեմի ընկերն է։ Կարող եմ ասել, որ իմ վերաբերմունքը իր նկատմամբ քրոջ պես վերաբերմունք է և մեծագույն հարգանք ունեմ իր նկատմամբ, և դա փոխադարձ է»,- ասա Սիմոնյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև