Skip to main content

Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս հող ու ջրի մարդ ա , Արթուրին ենք ընտրելու. աբովյանցիներ | Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ | Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում | Ես կարգալույծի օրհնության կարիք չունեմ, ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ. Դավիթ Համբարձումյանը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Արման Սարոյանի մասին | Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ | «Ձեր թալանածը, վնասը թվերով ինչքա՞ն է, որ տվել եք Արցախին», «Անիմաստ հարց եք տալիս»․ Ղազարյան-Հովհաննիսյան բանավեճը ԱԺ-ում | «Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են | Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար, պատասխան կստանան. Դավիթ Համբարձումյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին | Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները | Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ նման մեթոդներով հնարավոր չէ կանգնեցնել. Դավիթ Համբարձումյանը` եղբորը կալանավորելու մասին | 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր Սահմանադրությունն ինչպես կա, այդպես էլ մնալու է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարանցիկ տարածք հանձնելը դեռևս չի նշանակում տարածաշրջանային դերակատար լինել

Լրահոս

Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար, պատասխան կստանան. Դավիթ Համբարձումյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին

Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար պատասխան կստանան։ Այս մասին այսօր մեկնարկած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Մասիս համայնքապետի «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Ես ասել եմ, որ մենք սահմանները կպահենք այնքան ժամանակ, մինչև չեն խախտի։ Կարծում եմ՝ այդ հարցը պետք է իրենց տալ։ Մենք պատրաստ ենք պահել այդ համերաշխ մթնոլորտը, չսևացնելու մթնոլորտը։ Բայց ես կողմ եմ նաև առողջ քննադատությանը։ Ես չեմ ասում, որ նախընտրական շրջանում քննադատություն պետք չէ, բայց եթե քննադատությունը տեղին է, հիմնավոր է, եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար՝ այո՛, պատասխան կստանան»,- հայտարարել է Համբարձումյանը՝ անդրադառնալով մրցակից թեկնածուի հետ հարաբերությունների և նախընտրական գործընթացների մասին հարցին։

Հարցին, թե Ստեփանավանում տեղի ունեցած դեպքը, ինչպես նաև ընտրարշավի ընթացքում հնարավոր կաշառքի վերաբերյալ մեղադրանքներն ու տեսանյութերի հրապարակումները մտահոգո՞ւմ են իրեն, Համբարձումյանը նախ ցավակցել է զոհված թեկնածուի ընտանիքին, ապա նշել, որ նման հանգամանքներն իրեն չեն վախեցնում։

«Նախ ցավակցում եմ թեկնածուի ընտանիքին։ Դա ցավալի դեպք է։ Առհասարակ, մեր երկրում նման դեպքերը ցավալի են։ Ինձ ոչ մի բան չի վախեցնում, կներեք այսպես արտահայտվելու համար։ Եթե մի բանի մեջ մտնում ես, հետևաբար, եթե վախով պիտի մտնես, ավելի լավ է՝ չմտնես։ Ես կարծում եմ՝ նման բաներից վախենալ պետք չէ»,- ասել է նա։

Անդրադառնալով մյուս ընդդիմադիր ուժերի՝ ընտրապայքարին չմասնակցելուն և իրեն հնարավոր աջակցություն ցուցաբերելուն՝ Համբարձումյանը նշել է, որ ակնկալում է նրանց աջակցությունը, սակայն առաջնային է համարել Մասիսի բնակիչների քվեն։

«Այո՛, ակնկալում եմ, որ մյուս ընդդիմադիր ուժերը մեզ աջակցում են և աջակցելու են։ Մեզ, սիրելի՛ լրագրողներ ջան, աջակցում է մասիսցին՝ ամենաառաջինը։ Այստեղ շատ ընդդիմադիր ուժեր կան, իշխանական ուժեր կան, բայց Մասիսի ընտրությունը միայն այդպես չէ։ Մասիսցին է մեզ ընտրելու, ընդդիմադիր մասիսցին է ընտրելու, իշխանական մասիսցին է ընտրելու։ Ես Մասիսի զավակն եմ և ակնկալում եմ Մասիսի քվեն»,- նշել է Համբարձումյանը։

Խոսելով համայնքում բնակություն հաստատած արցախցիների մասին՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Համբարձումյանը նշել է, որ նրանց պետք է աջակցել ընտրությունը կազմակերպելու հարցում՝ օրենքով սահմանված կարգով։

«Պետք է փորձենք օգնել արցախցիներին՝ իրենց ընտրությունը ճիշտ կազմակերպելու հարցում։ Իհարկե, շտաբները կաշխատեն, մարդկանց օրենքով նախատեսված աջակցություն և խորհրդատվություն կտրամադրեն։ Իսկ թե արցախցիներն ինչ քվե կտան, ում կընտրեն, ում կքվեարկեն, դա պարզ կդառնա ընտրությունների ավարտին»,- ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև