Skip to main content

Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս հող ու ջրի մարդ ա , Արթուրին ենք ընտրելու. աբովյանցիներ | Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ | Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում | Ես կարգալույծի օրհնության կարիք չունեմ, ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ. Դավիթ Համբարձումյանը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Արման Սարոյանի մասին | Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ | «Ձեր թալանածը, վնասը թվերով ինչքա՞ն է, որ տվել եք Արցախին», «Անիմաստ հարց եք տալիս»․ Ղազարյան-Հովհաննիսյան բանավեճը ԱԺ-ում | «Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են | Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար, պատասխան կստանան. Դավիթ Համբարձումյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին | Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները | Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ նման մեթոդներով հնարավոր չէ կանգնեցնել. Դավիթ Համբարձումյանը` եղբորը կալանավորելու մասին | 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր Սահմանադրությունն ինչպես կա, այդպես էլ մնալու է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարանցիկ տարածք հանձնելը դեռևս չի նշանակում տարածաշրջանային դերակատար լինել

Լրահոս

Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. Վահե Հովհաննիսյան

Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. ստանալ այնպիսի Հայաստան՝ ենթաԱդրբեջան, որը բոլոր կենսական հարցերով կախված կլինի իրենից, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Երևի միայն այսօրվա Հայաստանում կարող են լուրջ դեմքով քննարկել, թե ո´րն է Ադրբեջանի «վերջին պահանջը»։ Մնում է՝ իրոք Ադրբեջանին հարցնենք։
Աբսուրդն այն է, որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է։ Գործնականում ստանալ մի այնպիսի Հայաստան՝ ենթաԱդրբեջան, որը բոլոր կենսական հարցերով կախված կլինի իրենից, կլինի թույլ, անհեռանկար ու առանց զարգացման պոտենցիալի մի պետություն։ Սա բոլորը գիտեն, բայց տարբեր պատճառներով ձև են անում, թե չգիտեն։

Որտե՞ղ է ձևավորվում վերջին պահանջը

Որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում։ Որքան թուլացանք, այնքան պահանջները շատանալու են։ Կառուցենք գրագետ քաղաքականություն, ռիսկերը գրագետ քայլերով սարքենք կառավարելի՝ պահանջները սահուն կանգնելու են։ Հայաստանում եղավ առողջ մթնոլորտ՝ պահանջները կանգնելու են։ Հայաստանը պետք է գտնի և առաջարկի մեխանիզմներ, որոնց շնորհիվ Ադրբեջանի նոր պահանջները կդադարեն։ Եվ հակառակը. մենք կարող ենք անել սխալներ, նույնիսկ՝ առանց գիտակցելու կամ այլ լավ մղումներով, կամ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չունեցող հարցերում, և ստանալ մի վիճակ, որտեղ Ադրբեջանի պահանջները կավելանան, կսաստկանան։ Մեր քաղաքական և պետական մտքի շրջադարձային պահը սա է՝ գիտակցել, որ Ադրբեջանի վերջին պահանջը ձևավորվում է Հայաստանում։ Հետևաբար՝ անել քայլեր, որոնք կհանգեցնեն Հայաստանի հանդեպ պահանջների դադարեցմանը։
Ադրբեջանը 2021 թ-ին չգիտեր, թե հատկապես ինչպե´ս է ավարտվելու «Արցախի պատմությունը»։ Պրոցեսը բերեց վատագույն տարբերակին, թեև ավարտը կարող էր բոլորովին այլ լինել։

Հիմա էլ մեր այսօրվա պրոցեսի կոնկրետ սցենարը ոչ ոք չգիտի, բայց այդ սցենարն ընթացքի մեջ է։ Իրավիճակը պահանջում է, որ Հայաստանում վերջապես սկսվի լուրջ որոշումների կայացումը։ Բարձր բղավելով չի. պետք է գնալ ներքին համաձայնության ու սկսել լուծումների առարկայական քննարկումը։ Հանրային մթնոլորտը պետք է էապես լրջանա ու էապես քաղաքականացվի, քաղաքական միտք ու քաղաքական բանաձևեր պետք է մտնեն մեր կյանք, քաղաքական դեմքերը, կուսակցությունների նախագահները, գործիչները պետք է բանտերից ազատ արձակվեն, մթնոլորտը պետք է լիցքաթափվի, եկեղեցու վրա հարձակումները պիտի դադարեցվեն, պետք է հնարավորինս հանդարտ մթնոլորտում սկսել բոլոր բարդ հարցերի հաշվարկված, ճիշտ լուծումների մշակումը։ Հիմա առանցքային պահն է՝  Ադրբեջանի պահանջները դադարեցնելու և պատմության այս փուլի վերջաբանը ճիշտ գրելու համար»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև