Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է մարդկային ճակատագրեր, կյանքեր | Դատարանն արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը, Գոռ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքն անհիմն էր. Գայանե Պապոյան | Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել․ Իրանի նավթի նախարար | ՔՊ-ից միայն մեկ հոգի է ցավակցել Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ, մի բան պարզ է՝ մարդկությունը չպետք է կորցնենք. Նարեկ Կարապետյան | Երևանում կարող է գործել կենտ և զույգ համարանիշներով երթևեկության սահմանափակում | Եթե ես հանկարծ բանտում մահանшմ, ինձ հետ և իմ հիշատակի հետ այդպես չվարվեք. Արման Եղոյանը՝ կուսակիցներին | Հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի ու Հնդկաստանի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ. Արամ Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր սահմանադրության դիզայնը Բաքվում է արվել, Ալիևի հետ անգամ ՀՀ ջրային ռեսուրսների հարցն է քննարկել | Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել | Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան | Հայաստանում մեր գործունեությունն անկախ է և Գագիկ Ծառուկյանի հետ գործարար կապեր չունենք. «Սթորմ Ինթերնեյշնլ»-ի հայտարարությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատություն Գագիկ Ծառուկյանին, ազատություն Բաքվում պահվող գերիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Գրիգորյանը խոսքի համար մահացա՞վ, լու՞րջ եք ասում, ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա․ Ռուբինյան | Քաղաքական միտքն այս մասին լռում է. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպшնել նաև միտքը. Արտակ Զաքարյան

Լրահոս

Քաղաքական միտքն այս մասին լռում է. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպшնել նաև միտքը. Արտակ Զաքարյան

Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական կյանքն ամեն օր արթնանում է միևնույն պարզունակ խնդրով. «ինչպե՞ս անցկացնել սկսված օրը». գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ի՞նչ գործիքակազմով ու եղանակով խաբել կամ իմիտացնել՝ իբրև թե ինչ-որ բան է արվում, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում:

Ինչպե՞ս մարդկանց ուշադրությունը շեղել «իշխանությունների» համար անցանկալի թեմաներից:

Ինչպե՞ս մանիպուլյացնել տարբեր լսարանների ու համարել, որ «առաջադրանքը կատարված է»:

Սա է «իշխանությունների» (և ոչ միայն) հիմնական զբաղմունքն արդեն երկար ժամանակ: Իսկ ինչու՞ է այդպես…

Որքան էլ, որ տարօրինակ հնչի՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան:

Թվում է, թե կա «խորհրդարան», կա «կառավարություն», կան հանրային ու պետական ինստիտուտներ ու իրավա-քաղաքական մեխանիզմները, բայց՝ չկան քաղաքական զարգացումներ:

Փոխարենը կան քաղբանտարկյալներ, կա քարոզչական թույն, կա «իշխանության» կողմից խրախուսվող ատելության խոսք և վախի մթնոլորտ, կան երկրի առջև ծառացած բազմաթիվ լուրջ ու վտանգավոր սպառնալիքներ, հանրային խոշոր պրոբլեմներ, լուծումներ պահանջող կենսական հիմնախնդիրներ և այլն…

Այս ամենը կա, բայց չկա քաղաքական գործընթաց, չկա քաղաքական միտք, այսինքն՝ չկա նաև քաղաքականություն:

Միգուցե պատճառն այն է, որ չկան համընդհանուր նպատակնե՞ր: Իսկ, եթե կան՝ միգուցե չկան այդ նպատակներին հավատացող զանգվածներ և առաջնորդող քաղաքական ուժե՞ր…

Կարծում եմ, ժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին բազմիցս խոսել ու զգուշացրել ենք:

Ներքաղաքական կյանքի, ակտիվ օրակարգերի, առողջ բանավեճի ու կառուցողական համագործակցության բացակայությունը ցավալիորեն վկայում է Հայաստանի ինքնիշխանության և ներքին ինքնուրույնության նվազման մասին:

Բոլորս խորհրդավոր սպասում ենք, թե ի՞նչ կլինի դրսում, ի՞նչ կասեն Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան, ի՞նչ կանի Ռուսաստանը, ի՞նչ ընթացք կունենա Իրանի շուրջ զարգացումները, ի՞նչ երաշխիք կտա կամ չի տա ԱՄՆ-ն և այդպես շարունակ…

Իսկ ո՞րն է մեր դերն այս ամենում, ի՞նչ ենք մենք ցանկանում անել, ինչի՞ն ենք մենք ցանկանում ձգտել՝ այսքան աղետներից ու կորուստներից հետո:

Ցավոք, քաղաքական միտքն այս մասին լռում է: Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»,-նշել է Զաքարյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև