Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ձեզ հարց տվեց բյուջեի և մակրոտնտեսական երկու առանցքային ցուցանիշների վերաբերյալ և դուք չկարողացաք դրանց պատասխանել, իսկ հետո՝ նաև Նոնա Ավետիսյանի հարցին ներդրումների մասով, երկու դեպքում էլ պարզվում է, որ դուք չեք տիրապետում ցուցանիշներին, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Եթե դուք ֆինանսների նախարարան եք ու թվերը չգիտեք, բա ի՞նչը գիտեք: Ամեն տարի Արցախի Հանրապետությանը նախկինում տրամադրվող միլիարդավոր դրամները ինչքա՞ն են կազմում և որքան է Արցախը հանձնելուց հետո դրանց կորուստները։ Որպեսզի մեր ժողովուրդը իմանա, թե դուք ինչ չափի թալան եք իրականացրել ձեր պաշտոնավարման շրջանում, ինչպես եք կեղեքել և թալանել մեր ժողովրդին, այդ թալանի չափը կարո՞ղ եք ասել»,-հարցրել է պատգամավորը։
Վահե Հովհաննիսյանը ասել է, թե Ղազարյանը զբաղված է կոնտենտ ստեծելով, բայց և ընդունեց որ շատ թվերի չի տիրապետում, որովհետև «ազգային վիճակագրությունը հատորներ է» և ինքը պարտավոր չէ, բոլոր թվերը հիշել։
Ֆինանսների նախարարը հայտարարել է, թե Արցախին տրվող գումարները հիմնականում սոցիալական աջակցությանն էր ուղղվում, իսկ մյուս հարցերին չի պատասխանում՝ դրանք անիմաստ համարելով։
«Դուք կարող եք միլիարդավոր դրամների ծախս անել, դրանք գնա կորի և եթե Աժ-ում հաշվետվողականության հիմքով ձեզ հարց են տալիս, դուք դրա պատասխանը համարում եք անիմա՞ստ»,- հավելել է Էդգար Ղազարյանը:
Ղազարյանը հարցրել է նախարարի աշխատավարձի մասով՝ նշելով, որ Հովհաննիսյանը հայտարարգրել է 27 մլն դրամի աշխատավարձ, որը ամսական կազմում է 2.3 մլն դրամ, ինչը օրենքով սահմանված աշխատավարձի չափից կրկնակի ավել է։
«Գոնե կարող եք մեր ժողովրիդին ասել, թե մեր պետությունը թալանելուց կեղեքելուց հետո, ինչու եք մի հատ էլ աշխատավարձի գծով լրացուցիչ թալանում մեր բյուջեն և պատրա՞ստ եք միլիոն առ միլիոն այդ գումարները վերադարձնել, որովհետև ձեր պարագայում կոպեկ առ կոպեկ չէ, այլ՝ միլիոն առ միլիոն»,- հարցրել է ընդդիմադիր պատգամավորը։
Վահե Հովհաննիսյանն ասել է, թե իր աշխատանքի համար ստանում է այն աշխատավարձը, որը սահմանված է, որը թափանցիկ հայտարարգրում է։
«Արդարանալու ոչ մի բան չունեմ ձեզ, Ձեզ դուր չի գալիս իմ եկամուտը՝ կարող եք համապատասխան կարգով չգիտեմ ինչ անել»,- պատասխանել է Հովհաննիսյանը։

















































