Skip to main content

Ո՞վ ասաց, որ ԱԽ-ն լուծարվելու է, կարող է՝ այլ ձև կոչվի. ենթադրում եմ՝ կլինի Անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակ. Սիմոնյան | Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան | Ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով | Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու քաղաք․ Ալեն Սիմոնյան | ՀՀ-ն այսօր առերեսվում է շուրջ 1,000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, նրանց շուրջ 777-ը անհայտ կորած են համարվում դեռ 90-ականների սկզբից. Փաշինյան | Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս հող ու ջրի մարդ ա , Արթուրին ենք ընտրելու. աբովյանցիներ | Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ | Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում | Ես կարգալույծի օրհնության կարիք չունեմ, ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ. Դավիթ Համբարձումյանը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Արման Սարոյանի մասին | Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ | «Ձեր թալանածը, վնասը թվերով ինչքա՞ն է, որ տվել եք Արցախին», «Անիմաստ հարց եք տալիս»․ Ղազարյան-Հովհաննիսյան բանավեճը ԱԺ-ում | «Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են | Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար, պատասխան կստանան. Դավիթ Համբարձումյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին | Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Լրահոս

Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին իր ելութում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարտ Միրզոյանը։

«Առաջնային կարևորություն ունի նաև Ադրբեջանի հետ մեր համապատասխան մարմինների և ընտանիքների անդամների սերտ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ մեր պետական ինստիտուտների հետ համագործակցությունը»,– նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած։ Նրանք անհետացել են 1990-ականների, 2020 թվականի և հետագա ռազմական գործողությունների հետևանքով։

Միրզոյանն ընդգծել է, որ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը պահանջում է հակամարտության կողմերի համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, որոնողական և նույնականացման աշխատանքներ։

Նա տեղեկացրել է, որ այս տարվա մայիսին ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին օրենքը։ Հայաստանում գործում է նաև գերիների, պատանդների և անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։

ԱԳ նախարարի խոսքով՝ կարևոր է նաև զարգացնել դատափորձագիտական նույնականացման կարողությունները, կիրառել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Միրզոյանն անդրադարձել է նաև անհայտ կորածների ընտանիքների խնդիրներին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրանց կրած հոգեբանական, սոցիալական և տնտեսական հետևանքներին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև