Skip to main content

Մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման uտնտուկները պետք է պատժվեն իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան | Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց ահաբեկելու փորձերից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խմբերին պասլատ էի արել ու խաբել, թե Ֆիզուլի չեմ մտել. Մանվել Գրիգորյանի հիշատակի օրն է | Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ին, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո. Արամ Սարգսյան | Ակնհայտորեն բռնաճնշnւմների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկnւմներով և խայտառակ արշավներով. Տիգրան Աբրահամյան | Տիգրանաշենի մոտ նոր կառուցվող խրամատների ու բունկերների մասին․ Ռուբեն Դալլաքյան | «Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». Աշոտյանը՝ Փաշինյանի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերին եմ ծեփելու, ով լեզվին տվեց, գլուխները պատին են տվել՝ դուրսպրծուկներին չեմ հանդուրժի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեկտեմբերի 3-ին կհանդիպեմ Պուտինի հետ. Ասել եմ՝ ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեում՝ կհեռանամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սատկացնելու եմ՝ ինչքան Եռաբլուրի անունը տվող եղավ, ասելու եմ՝ եղկելի եք. Նիկոլ Փաշինյան | Փաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոնթեն, որին դեռ չենք ճանաչել». նոր ֆիլմը կբացահայտի ազգային հերոսի կյանքի քիչ հայտնի կողմերը | Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան | Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է | Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով․ Ալեն Սիմոնյան

Լրահոս

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց ահաբեկելու փորձերից

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեջ Միությունը հիշեցրել է նաև լրագրողների հետ իշխանությունների հաղորդակցության մշակույթի, խոսքի կոռեկտության և լրագրողների մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին։

Հայտարարության մեջ նշված է.

«Այսօր կառավարության նիստից հետո, հերթական ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան հարց ուղղեց Խորհրդարանում երեկ կիրառած բառապաշարի ու խոսքի մշակույթի վերաբերյալ: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այդ նիստն ուղիղ էր հեռարձակվում:

Լրագրողը ճեպազրույցում այսօր հիշեցրեց Փաշինյանի մշտական խոսքերը՝ ուղղված իր ընդդիմախոսներին:

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»։

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ Դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:

Փաստացի Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրավորում նրանց, այլև վաղուց արդեն նրա ու իր քաղաքական թիմի թիրախում զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են:

Նույնիսկ միջազգային չափանիշներով անհամաչափ ու աննախադեպ տույժերն ու տուգանքները, որոնցով դատական ակտերի միջոցով փորձում են լռեցնել լրատվամիջոցներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, Նիկոլ Փաշինյանին չեն բավարարում, ու վերջինս պատերազմ է հայտարարել լրագրողներին, լծվել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրավորանքներ հասցնելու, հանիրավի մեղադրելու գործին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, հարգել այն, անգամ, եթե լրագրողն անվերապահորեն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը, սակայն մեր ջանքերն ապարդյուն են անցել:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ Պետության ղեկավարի պաշտոնը ոչ միայն իշխանություն է, այլև հանրային պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը ենթադրում է նաև հարգանք լրագրողի ու նրա մասնագիտական աշխատանքի նկատմամբ։

Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կլիներ պետության այլ ղեկավարների հետ, եթե նրանք իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեին նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեին ու նվաստացնեին լրագրողներին: Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:

Ակնկալում ենք միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30