Skip to main content

Մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման uտնտուկները պետք է պատժվեն իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան | Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց ահաբեկելու փորձերից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խմբերին պասլատ էի արել ու խաբել, թե Ֆիզուլի չեմ մտել. Մանվել Գրիգորյանի հիշատակի օրն է | Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ին, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո. Արամ Սարգսյան | Ակնհայտորեն բռնաճնշnւմների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկnւմներով և խայտառակ արշավներով. Տիգրան Աբրահամյան | Տիգրանաշենի մոտ նոր կառուցվող խրամատների ու բունկերների մասին․ Ռուբեն Դալլաքյան | «Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». Աշոտյանը՝ Փաշինյանի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերին եմ ծեփելու, ով լեզվին տվեց, գլուխները պատին են տվել՝ դուրսպրծուկներին չեմ հանդուրժի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեկտեմբերի 3-ին կհանդիպեմ Պուտինի հետ. Ասել եմ՝ ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեում՝ կհեռանամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սատկացնելու եմ՝ ինչքան Եռաբլուրի անունը տվող եղավ, ասելու եմ՝ եղկելի եք. Նիկոլ Փաշինյան | Փաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոնթեն, որին դեռ չենք ճանաչել». նոր ֆիլմը կբացահայտի ազգային հերոսի կյանքի քիչ հայտնի կողմերը | Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան | Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է | Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով․ Ալեն Սիմոնյան

Լրահոս

Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ին, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո. Արամ Սարգսյան

Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ն, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո: Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Միանշանակ է, որ հանրաքվե անցկացնելու հնարավորության խնդիր չէր առաջանա, եթե ՀՀ վարչապետը չընդառաջեր ՌԴ նախագահի հորդորին և Մոլդովայի օրինակով արգելեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Սա փաստ է, և այս փաստից հետևություններ անելը պարտադիր է։

Քննարկման առարկա դարձած խնդիրը Սահմանադրության հանրաքվե անցկացնելու կամ, առավել ևս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման կամ հրաժարական տալու հարցը չէ։ Խնդիրը արդար քվեարկություն ապահովելն է՝ առանց արտաքին ճնշման, ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառման։

Արդյո՞ք նախորդ ընտրություններից հետո հետևություններ արվել են։ Իմ կարծիքով՝ ոչ։

Քրեական հոդվածներով կուսակցությունների առաջնորդներին կալանավորելը խնդիրը չի լուծում, եթե չասեմ՝ հակառակը։ Նախորդ ընտրությունների ժամանակ էլ Սամվել Կարապետյանն անազատության մեջ էր, բայց դա չխանգարեց ընտրակաշառքի բաժանմանը և ՀԿԿ-ի կողմից այդ փաստերը հիմնավորող գաղտնալսումների հրապարակմանը։

Ի՞նչ անել։

1. «Մեր ձևով» շարժման 140 գրասենյակների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ քննությունը դիտարկել մեկ միասնական համատեքստում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցների կողմից իրականացված ընտրակաշառքի դեպքերի հետ՝ հիմքում ունենալով ՀԿԿ-ի հրապարակած գաղտնալսումները։

2. «Հայաստան» դաշինքին վերագրվող գաղտնալսումների մասով, օրենքի շրջանակներում, առանձնացնել առնվազն երկու դատավորի և ամենօրյա դատական նիստերի միջոցով հասնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի։

3. Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզել ԱՄՆ իշխանություններին, որպեսզի ԱՄՆ-ի հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո։

Այս պարագայում ընդդիմությունը դեմ լինելու պատրվակ չի ունենա։

Իշխանությունը ցույց կտա, որ Ադրբեջանն այլ նախապայմաններ չունի։ Արդյունքում հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել հանգիստ՝ առանց շտապելու։

Ալիևն իր ժողովրդին կասի, որ դրանով պարտադրում է հայերին փոխել Սահմանադրությունը։

Թրամփն էլ կասի, որ ԱՄՆ-ն վերջնական խաղաղության բերեց 30 տարի միմյանց դեմ պատերազմող երկու երկրների։

Իմ թվարկած առաջարկներից կշահեն բոլորը՝ բացի մեկ երկրից և նրա հայաստանյան հպատակներից։

Հ.Գ. Ես չեմ առաջարկում թշնամանալ այդ երկրի հետ, բայց ժողովրդավարության և խաղաղության հարթությունում մենք ստիպված ենք հակադրվել նրան։ Առավել ևս, որ մեր ժողովուրդն իր ընտրությամբ ապացուցել է դիմակայելու իր պատրաստակամությունը, և, բարեբախտաբար, այս հարցում մեզ աջակցող բազմաթիվ երկրներ կան ու փառք Տիրոջը…»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30