Skip to main content

Մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման uտնտուկները պետք է պատժվեն իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան | Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց ահաբեկելու փորձերից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խմբերին պասլատ էի արել ու խաբել, թե Ֆիզուլի չեմ մտել. Մանվել Գրիգորյանի հիշատակի օրն է | Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ին, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո. Արամ Սարգսյան | Ակնհայտորեն բռնաճնշnւմների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկnւմներով և խայտառակ արշավներով. Տիգրան Աբրահամյան | Տիգրանաշենի մոտ նոր կառուցվող խրամատների ու բունկերների մասին․ Ռուբեն Դալլաքյան | «Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». Աշոտյանը՝ Փաշինյանի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերին եմ ծեփելու, ով լեզվին տվեց, գլուխները պատին են տվել՝ դուրսպրծուկներին չեմ հանդուրժի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեկտեմբերի 3-ին կհանդիպեմ Պուտինի հետ. Ասել եմ՝ ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեում՝ կհեռանամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սատկացնելու եմ՝ ինչքան Եռաբլուրի անունը տվող եղավ, ասելու եմ՝ եղկելի եք. Նիկոլ Փաշինյան | Փաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոնթեն, որին դեռ չենք ճանաչել». նոր ֆիլմը կբացահայտի ազգային հերոսի կյանքի քիչ հայտնի կողմերը | Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան | Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է | Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով․ Ալեն Սիմոնյան

Լրահոս

Տիգրանաշենի մոտ նոր կառուցվող խրամատների ու բունկերների մասին․ Ռուբեն Դալլաքյան

Ռուբեն Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ Ազգային ժողովի դիմաց Մարտական եղբայրության և Ազգային հեղափոխություն ՉԳՐԱՆՑՎԱԾ կուսակցության կողմից կազմակերպված ակցիայի ընթացքում ելույթ ունեցա «սահմանազատման/սահմանագծման» գործընթացի (իրականում ՀՀ տարածքի հանձնում) և «անկլավների» հանձնելու վերաբերյալ։ Ելույթիս հղումը կդնեմ մեկնաբանությամբ։
Մեծ արձագանք առաջացրեց Տիգրանաշենի անմիջապես կողքի բարձունքին կառուցվող պաշտպանական գծի մասին նորությունը, որի մասին ոչ ոք չի խոսում։ Սա պատահաբար նկատեցի Տիգրանաշենի տարածքը քարտեզի վրա ուսումնասիրելիս։ Ցանկացած մարդ կարող է ստուգել, հասանելի է բոլոր հեռախոսներում (google map): Կցված արբանյակային քարտեզներում (կցել եմ նաև ռելիեֆային քարտեզը) պարզ երևում են Տիգրանաշենի հյուսիսարևմտյան կողմում բարձունքի վրա ընթացող շինարարությունը, կառուցված ոլորապտույտ գրունտային ճանապարհը, շինարարական տեխնիկան և բետոնե կառույցները, որոնք դժվար է չնույնացնել պաշտպանական գծի հետ։
Կարևոր է նշել, որ սա կառուցվում է սահմանից 5-6 կմ խորության վրա։ Այսինքն դժվար է պատկերացնել, որ սա սահմանի ամրապնդման նպատակով է կառուցվում, որովհետև մինչև սահմանը ռելիեֆը պարունակում է մի քանի բարձունքներ ու ձորեր։
Երեկ նկատեցի նաև, որ խրամատների շատ նմանվող ինժեներական կառույցներ են երևում նաև Տիգրանաշենի հարավարևմտյան մասում։ Չգիտեմ, թե սա երբ է կառուցվել, պետք է ուսումնասիրել քարտեզների ժամանակագրությունը և պարզել։ Շփման գծի մոտակա հարավային սահմանապահ դիրքը այդտեղից 4 կմ հեռավորության վրա է գտնվում։ Սա նույնպես տարօրինակ է։ ՔՊ պաշտպանները կշտապեն համոզված պնդել, թե սա երկրորդ կամ երրորդ պաշտպանական գծեր են։ Բայց այդ դեպքում հենց ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, թե իբր Տիգրանաշենը (իր բառերով Քյարքին) Ադրբեջանի տարածք է, հակասում է այս տրամաբանությանը։ Եթե հանձնելու են, էլ ի՞նչ պաշտպանական երկրորդ, երրորդ գծեր։ Ավելին, հյուսիսարևելյան բարձունքի հսկա բետոնային պաշտպանական գիծն ու բունկերների նմանվող կառույցները կարծես հենց կառուցված են, որպեսզի Տիգրանաշենի հանձնելուց հետո պաշտպանվի նեղլիկ այլընտրանքային շրջանցող ճանապարհը` անցնող Վեդի, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ բնակավայրերով։ Այդ ճանապարհը միանում է Երասխից Վայոց Ձոր և Սյունիք գնացող հիմնական ճանապարհին անմիջապես նոր կառուցվող տեղամասի թիկունքով` մոտ 800 մ։ Ընդհանրապես, այս կառավարության արած քայլերը, Տավուշում ուժի, պատերազմի սպառնալիքով արդեն իսկ հանձնած 4 գյուղերը և անընդհատ հնչող «անկլավների» հանձնելու վերաբերյալ հայտարարությունները թույլ չեն տալիս սին հույսեր տածել։
Վարչապետը և պաշտպանության նախարարը պետք է հստակ պարզաբանումներ տան։
Անկախ հետազոտողների համար դեռ շատ բան կա ուսումնասիրելու` շինարարությունների ժամանակագրությունը, խրամատների ուղղությունը, շփման գծի նկատմամբ տեղադրությունները, նշանակությունը և այլն։
Հ.Գ. նորից հատուկ նշեմ, որ այս ամենը բաց հասանելի է բոլորին և որևէ գաղտնիք չի բացահայտում։ Ադրբեջանն էլ, ոչ թե գուգլի քարտեզից է տեղեկանում այսպիսի շինարարությունների մասին, այլ շատ ավելի լուրջ հետախուզական միջոցներով։
Возможно, это изображение карта и текст
Возможно, это изображение карта и текст
Возможно, это изображение карта, дорога и текст
Возможно, это изображение карта и текст
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30