Skip to main content

Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հեռանալու է՝ ճանապարհային քարտեզը տվել ենք. Փողոցային պայքար կլինի ու հաղթական ավարտով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չասեք, թե Փաշինյանին դևի հետ եմ համեմատում. Էդ մարդն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ. Ռուբինյան | Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել. Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել | Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին

Լրահոս

Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան

Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Եկեք հիշենք իրադարձությունները ոչ թե ՔՊ-ական մեկնաբանություններով, այլ ժամանակագրությամբ և դե ֆակտո իրավիճակով:

2020 թ. դեկտեմբեր, Սյունիք

44-օրյա աղետաբեր պատերազմից ընդամենը մեկ ամիս անց հայկական զինված ուժերը հետ քաշվեցին Սյունիքի մի շարք դիրքերից, ինչը նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ: Փոխվեցին ուժերի դասավորությունը, անվտանգության պայմանները, և ադրբեջանական զորքը հայտնվեց հայկական բնակավայրերի ու ռազմավարական նշանակության ճանապարհների անմիջական հարևանությամբ։

2021 թ. մայիսի 12, Սև լիճ, Վերին Շորժա, Կութ

Ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով առաջխաղացում գրանցվեց, Ադրբեջանը գրավեց ռազմավարական բարձունքներ։ Բաց աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած տարածքը մոտ 41 քառ. կմ էր։ Փաշինյանը խոստովանել է՝ տվել է չկրակելու հրաման, այն դեպքում, երբ հարձակումը ադրբեջանական սոցմեդիայով անոնսվում էր շուրջ երկու շաբաթ առաջ:

Եվս մեկ անգամ մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող դիրքերի կորուստը փաստի առաջ կանգնեցրեց երկիրը։

2021 թ. աշուն, Գորիս-Կապան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի շուրջ 21 կիլոմետրանոց հատվածը։ Ադրբեջանական կողմը սկսեց սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնել ճանապարհի այդ հատվածում։

Շուռնուխի մի հատվածն էլ մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թ. նոյեմբերի 15, Կապան-Ճակատեն

Ադրբեջանական կողմը անցակետ տեղադրեց իր վերահսկողության ներքո գտնվող Կապան-Ճակատեն ճանապարհին։ Վեց գյուղերի բնակիչների համար կարճ և հարմարավետ ճանապարհը դարձավ լուրջ անվտանգության խնդիր։ Մարդիկ ստիպված եղան օգտվել շատ ավելի երկար ու դժվարանցանելի այլընտրանքային ճանապարհներից։

2021թ. նոյեմբերի 14-16, Իշխանասար, Սյունիք

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը կորցրեց կարևոր դիրքերի նկատմամբ վերահսկողությունը:

2022թ. մարտ, Ներքին Հանդ

Ադրբեջանի հարձակումը և զավթումը Ներքին Հանդի ուղղությամբ

2022 թ. սեպտեմբերի 13-14, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր

Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ադրբեջանական ուժերը գրավեցին նոր ռազմավարական դիրքեր և բարձունքներ, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ։

2023 թ. մարտի 29-30, Տեղ գյուղի ուղղություն

Ադրբեջանական ուժերը մոտեցան Գորիսի Տեղ համայնքի սահմաններին։ Սահմանային հատվածներում հայկական հողատարածքներն ու արոտավայրերը հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության ներքո։

2023թ, Սոթք

2023թ. գարուն, ադրբեջանական կրակոցների պատճառով Սոթք հանքում հայկական կողմից բաց արդյունահանումը ընդհատվեց, այնուհետև Google Map-ի տվյալներով սահմանը փոխվեց՝ հօգուտ Ադրբեջանի:

2024 թ. ապրիլ-մայիս, Տավուշ

Պատերազմի սպառնալիքի և սահմանազատման գործընթացի անվան տակ հայկական կողմը հետ քաշեց ուժերը ռազմավարական դիրքերից: Ադրբեջանին անցավ շուրջ 6.5 քառ. կմ տարածք։

Այս ամենը շարունակական զիջողական քաղաքականության հետևանքն է:

Եվ այս փաստերն են այն կիսատության ապացույցը, որը չեք կարող հերքել, որքան էլ մանիպուլյացիաներով: Պնդում եմ՝ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ բոլոր այն հատվածներից, որտեղ նրանք գտնվում են հենց հիմա, հենց այս պահին:

Հ.Գ. Տվյալները հիմնված են բաց աղբյուրների, ԶԼՄ-ների հրապարակումների վրա: CivilNet-ի 2025 թվականի հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 241.4 քառ. կմ հատվածը»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30