Skip to main content

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հեռանալու է՝ ճանապարհային քարտեզը տվել ենք. Փողոցային պայքար կլինի ու հաղթական ավարտով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չասեք, թե Փաշինյանին դևի հետ եմ համեմատում. Էդ մարդն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ. Ռուբինյան | Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել. Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել | Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին | Վստահ եմ՝ Փաշինյանին որպես դև եք պատկերացնում. Ռուբինյանը՝ ընդդիմությանը | «Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ». Ավետ Բարսեղյանի խոսքերը՝ Ռիտա Սարգսյանի հիշատակին

Լրահոս

Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ)

Կենսաչափական համակարգի ներդրմամբ Հայաստանում մեկնարկած թվայնացման նոր դարաշրջանն իրականություն է․ դիմում ներկայացրած քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ասում են ՆԳՆ-ից։

Նշվում է, որ նոր կենսաչափական անձնագիրն ստացող քաղաքացիների առաջին տպավորությունները տարբեր են, բայց բոլորի խոսքում մեկ ընդհանուր շեշտադրում կա՝ նոր որակ, նոր ձևավորում և նոր հնարավորություններ։

«Ոմանց գրավում է անձնագրի ժամանակակից տեսքն ու որակը, մյուսների համար կարևոր է փաստաթղթի հուսալիությունն ու անվտանգային բաղադրիչը։

Նոր սերնդի կենսաչափական անձնագիրը պարզապես նոր ձևաչափի անձնագիր չէ, այլ անվտանգության, հուսալիության և տեխնոլոգիական առաջընթացի նոր մակարդակ։

Անձնագրում ներդրված էլեկտրոնային չիպը պահպանում է քաղաքացու տվյալներն ու դեմքի թվային պատկերը՝ ապահովելով նույնականացման լրացուցիչ հնարավորություններ։

Իսկ բազմաշերտ պաշտպանական տարրերը բարձրացնում են դրա կեղծման անհնարինությունը։ Նոր համակարգի ներդրմամբ արդիականացվել է ոչ միայն փաստաթղթերի տրամադրման տեխնոլոգիան, այլև սպասարկման ամբողջ գործընթացը։

Այսպիսով, ծառայությունները դարձել են առավել հասանելի և ճկուն՝ քաղաքացիներին հնարավորություն տալով իրենց ժամանակացույցին հարմար ժամի ստանալ անհրաժեշտ ծառայություններն ու անցնել փաստաթղթավորման ընթացակարգերը։

Նոր կենսաչափական անձնագիրը՝ ՀՀ քաղաքացու ինքնության և պետականության միասնական խորհրդանիշն է՝ պաշտպանվածության ժամանակակից լուծումներով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30