Skip to main content

Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հեռանալու է՝ ճանապարհային քարտեզը տվել ենք. Փողոցային պայքար կլինի ու հաղթական ավարտով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չասեք, թե Փաշինյանին դևի հետ եմ համեմատում. Էդ մարդն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ. Ռուբինյան | Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել. Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել | Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին | Վստահ եմ՝ Փաշինյանին որպես դև եք պատկերացնում. Ռուբինյանը՝ ընդդիմությանը | «Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ». Ավետ Բարսեղյանի խոսքերը՝ Ռիտա Սարգսյանի հիշատակին | ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան | Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան

Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՊՆ-ում 4 տարի մտածել են ու ԳՇ պետի համար «արդարացում» մտածել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո՝ «ադրբեջանցիները կսովածանան ու հետ կգնան» արտահայտության վերաբերյալ:

ԳՇ պետն ասում է, որ դա ասել է, որպեսզի ջերմուկցիները վերադառնան, իսկ քաղաքը զարգանա:

Եթե նման բան ասեր մի պատահական մարդ կամ շրջակա գյուղերից մեկի գյուղապետը, միգուցե, մարդիկ հասկանային, կամ թեման այսքան երկար չքննարկվեր, սակայն այս անլրջության և անհեթեթության հեղինակը երկրի թիվ մեկ զինվորականի կարգավիճակ ունեցող և գեներալ-լեյտենանտի ուսադիր կրող անձ է:

Այս մարդը վստահաբար չի էլ պատկերացնում, թե իր խոսքերն ու այսօրվա արդարացումներն ինչ ազդեցություն են ունենում ԶՈւ-ի, հասարակության և հետագա ընթացքի վրա:

Դժվար էլ տվյալ անձը գիտակցի, թե իր պահվածքը կողքից կամ բանակի ներսում որքան զավեշտալի է հնչում: Ինչ ասեմ, եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարի:

Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»,- գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30