Skip to main content

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է | Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան

Լրահոս

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել լրագրողներ Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաև հերքել զրպարտչական հայտարարությունները։

Նոյեմբերի 20-ին հրապարակված վճռով դատավոր Տիգրան Գրիգորյանը սահմանել է, որ Նազարյանը պետք է առնվազն 1,000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում, հրապարակի հետևյալ տեքստը՝ առանց փոփոխությունների.

«Ես՝ Գեղամ Նազարյանս, ներողություն եմ խնդրում Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից Տավուշի մարզի Կիրանց համայնքում Սուրբ երրորդություն եկեղեցու շրջակայքում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և հերքում եմ նաև նրանց հասցեագրված զրպարտչական արտահայտությունները»։

Գործը վերաբերում է 2026 թվականի մայիսի 2-ին Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպին։ Ըստ դատարան ներկայացված հայցի՝ լրագրողները եկեղեցու օծման արարողությունը լուսաբանելու նպատակով զրուցելիս են եղել Պետական պահպանության ծառայության աշխատակցի հետ՝ քննարկելով տարածքում աշխատելու պայմանները։ Այդ ընթացքում Նազարյանն իր նախաձեռնությամբ միջամտել է խոսակցությանը՝ հարցականի տակ դնելով լրագրողների՝ այնտեղ գտնվելու իրավունքը և նրանց հասցեին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ։ Լրագրողների ներկայացմամբ՝ Նազարյանը սկսել էր վիրավորական խոսքեր հնչեցնել դեռևս այն ժամանակ, երբ օպերատորը նկարահանում չէր իրականացնում։ Դեպքից հետո Անի Գևորգյանն ու Անի Խաչատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և զրպարտչական հայտարարությունների հերքում։

Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ մերժելով ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցման պահանջը։ Միաժամանակ Նազարյանից հօգուտ լրագրողների կբռնագանձվի ընդհանուր 140,000 դրամ, որից 40,000-ը՝ պետական տուրքի, իսկ 100,000-ը՝ փաստաբանի վարձատրության համար։Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Անի Գևորգյանի և Անի Խաչատրյանի ներկայացուցիչը Զարուհի Նախշքարյանն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30