Skip to main content

Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան | ԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախիջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձը | Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները. Փաշինյան

Լրահոս

Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել նույն դասարանի աշակերտին:

Մասնավորապես՝ դասվարը դասասենյակում, դասընկերների ներկայությամբ, աշակերտի նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք՝ պարբերաբար թիրախավորել է նրա վարքագիծն ու անձը, նրան դիմելիս խոսել է ոչ նորմատիվային, վիրավորական բառապաշարով, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության, քաշքշել է՝ պատռել հագուստը, արհամարհել և անտեսել է նրան, համադասարանցիներին հորդորել է չշփվել, չխաղալ նրա հետ:

Դասվարի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30