Skip to main content

Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

Հարգելի հայրենակիցներ, Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, հայտնել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունն ապահովելու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորումների համաձայն՝ «070» ծածկագրով անձը հաստատող փաստատող փաստաթուղթը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Բացի այդ, «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Սա կարող է խնդիրներ առաջացնել այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում օրենսդրությամբ նախատեսված է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը։

Ժամանակավոր պաշտպանության վկայականները փոխարինելու կարիք չկա, դրանց ժամկետը կարգավորվում է հեռավար։

Հիշեցնում ենք, որ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց անձը հաստատող փաստաթուղթ համարվող 070 կոդով հին նմուշի անձնագրերի արտադրությունը և տրամադրումը շարունակվում է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30