Skip to main content

Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել

Լրահոս

Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր և այլեւս դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի

Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից. անդրադառնալով սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի գործողություններին` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին` պատգամավորը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն արդեն իսկ իր համար դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, ըստ էության, ամբողջությամբ ավարտել է, եւ նա այլեւս դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի: Ըստ Տիգրան Աբրահամյանի` Ադրբեջանը բռնազավթել եւ տեղակայվել է Հայաստանի այնպիսի հատվածներում եւ դիրքերում, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է:

Լրագրողը հետաքրքրվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո սահմանում տիրող իրավիճակով, ինչպես նաեւ հարցրել, թե արդյո՞ք կա լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիք` հաշվի առնելով, որ այնտեղ դիտորդներ են տեղակայված: Տիգրան Աբրահամյանը նշել է, որ սահմանագծում էսկալացիայի կանխման առումով այս պահին ինքը լավատես չէ, լավատեսություն չի ներշնչում նաեւ դիտորդների առկայությունը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մեկ այլ հարցի պատասխանելով` պատգամավորն ասել է. «Քաղաքական հարթությունում եւ դիվանագիտական ճակատում գործընթացներն այնպիսի փխրուն հունով են ընթանում, որ որեւէ պարագայում, նույնիսկ` կարճաժամկետ կտրվածքով, լայնամասշտաբ ռազմական գործողություններ բացառելն ուղղակի հնարավոր չէ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031