Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

ՀԱՊԿ-ը մեզ հետ կապված ոչինչ չարեց.Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ


Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ը մեզ հետ կապված ոչինչ չարեց: Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն է եղել՝ ո՛չ նորմալ արձագանքել են, ո՛չ էլ։ Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ:

Եթե այսօր մենք համապատասխան տեխնիկա ունենանք, մեր օդը փակվի, չկասկածեք, մենք առաջ կգնանք։ Ես գերադասում եմ՝ մենք ազատագրենք մեր տարածքները, քան իրենք հետ քաշվեն։ Ինձ թվում է՝ իրենք հեշտ հետ չեն քաշվի, դրա համար մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա», — ասաց Սասուն Միքայելյանը։

Նա նկատեց, որ 20 տարի մեր հակառակորդը զինվել է ժամանակակից տեխնիկայով. «Բայց գիտեք, որ նախորդ իշխանություններն ալան-թալան արեցին, յսօր էլ սատանեքը սրբի շոր են հագել, եկել են հրպարակում, ասում են՝ կփրկենք էս երկիրը: Եթե փրկող էին, 20 տարի երկիրն իրենց ձեռքն էր: Բաժանեցին, մասնատեցին մեր ժողովրդին, հայրենակցական միություններ սարքեցին: Ես չեմ ասում՝ մեր իշխանությունը չունի թերություն, բայց հնարավոր չէր 3 տարում նման հզոր զինտեխնիկայի դեմ բան անել: 44-օրյա պատերազմում միայն 10 տոկոսն է եղել մերձամարտ, մնացածը եղել է օդուժով, ԱԹՍ-ներով եւ այլն»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Ասում են, եթե բանակը չի պայքարում, պիտի ՀԱՊԿ-ը միջամտի. «Ո՞վ ա ասում բանակը չի պայքարում, էս վերջին պատերազմում 207 զոհ է եղել Ջերմուկում, Վարդենիսի տարբեր ուղղություներով: Եթե բանակը չի պայքարում, բա ժամկետային զինծառայողներ են զոհվել…բա ով ա՞ էսօր կանգնած սահմանին, էդ ընդդիմությունն ա՞ գնացել կանգնել սահմանին, թող մի օր իրանք գան մտնեն սահման, չեմ ասում կանգնեն-դիրք պահեն»,- ասաց Միքայելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև