Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՌԴ արտգործնախարարությունը պարզաբանում է պահանջում ՀՀ ԱԳՆ-ից՝ Զատուլինի և Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու հետ կապված

Մոսկվան դիմել է Երևանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկության հաստատման և այդ առնչությամբ պարզաբանման համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ այս որոշումների դրդապատճառների առնչությամբ պատասխան ստանալու համար պետք է դիմել համապատասխան երկրի իշխանություններին:

«Մենք այս տեղեկություններն ընդունել ենք տարակուսանքով: Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին՝ հաստատման և պարզաբանման համար: Այսինքն, մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք և պաշտոնապես դիմել ենք՝ խնդրելով բացատրել արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ հաստատման դեպքում, ելնում ենք նրանից, որ սա դժվար է բնութագրել մեր երկրների դաշնակցային հարաբերություններին համապատասխանող բարեկաման քայլ: Երբ պաշտոնական պատասխան ստանանք, կկողմնորոշվենք հետագա քայլերի և արձագանքի առումով»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ թե՛ Զատուլինը, թե՛ Սիմոնյանը ունեն անձնական կարծիք, սակայն հրապարակավ միշտ հանդես են եկել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման օգտին և որ ինքը նրանցից այլ բնույթի հայտարարություններ չի լսել:

«Ուստի չէինք ցանկանա, որ ստեղծված իրավիճակում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը, սեպ խրել Մոսկվա-Երևան հարաբերություններում, հորինվեին նման արհեստական պատճառներ»,- շեշտել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Ավելի ուշ ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն ևս արգելվել է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031