Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Արդյո՞ք Արցախի հանձնվելը կամ պայքարի տապալումը կկանգնեցնի Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները զսպելո

Արցախում այս մասշտաբի հանրահավաքի անցկացումը միասնական բռունցքի և մեկ ընդհանուր նպատակի շուրջ հանրային լայն համախմբման խորհրդանշում էր։

Եթե մի կողմ դնենք հավաքի ահռելի զգայական և հուզական մասը, սա նաև նշանակում էր, որ Արցախում կա հանրային կոնսենսուս առ այն, որ պայքարը ինչ ձևով էլ լինի՝ մինչև վերջ տարվելու է։

Իմ ճանաչած, իմ հետ առնչվող, շփվող արցախցիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի իշխանությունների հռչակած մոտեցումը՝ «Արցախն Ադրբեջանի կազմում», մահ է, անիմաստ ու դատարկ կյանք, արժանապատվության սպառում, ստորաքարշություն և պարզապես հայի գոյության դադարեցում։

Արցախն Ադրբեջանի կազմ տանելու գործընթացը կանգնեցնելու առանցքային քայլն անկասկած Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որը Հայաստանի ու Արցախի համար նվազագույնը պայքարի ու դիմադրության նոր դուռ կբացի։

Երկրորդ, պետք է գիտակցել, որ առանց Հայաստանում իշխանության փոփոխության, Արցախի ու արցախահայության համար շատ ծանր կլինի։

Բայց նույնիսկ այս դեպքում, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Արցախից է կախված Հայաստանի պետականության գոյությունը, պետք է ելքեր, լուծումներ գտնեն, նույնիսկ եղած պայմաններում, Արցախի պայքարը առարկայական սատարելու և մասնակիցը դառնալու համար։

Ասածս միայն քաղաքական ուժերին և գործիչներին չի վերաբերվում, այլ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու Արցախը, ովքեր հասկանում են, որ Արցախը պաշտպանելով պաշտպանում են Հայաստանը։

Այս չափազանց ծանր գործընթացը պետք է դիտարկել նաև Ադրբեջանի տեսանկյունից։ Պատրաստ է՞ Ադրբեջանը Արցախի՝ հստակ կարգավիճակի ձևակերպմանը կամ ինքնորոշման գործընթացի հետ համակերպվելուն, միանշանակ ոչ։

Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կոշտ հակազդեցությանը։ Թե դա այս կամ հաջորդող փուլերում ինչպես կարտահայտվի, մեծ թվով գործոններից է կախված, բայց այն, որ Ադրբեջանը փորձելու է կանխել պայքարը, լրիվ սպասելի է։

Արդյո՞ք Արցախի հանձնվելը կամ պայքարի տապալումը կկանգնեցնի Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները զսպելու և Հայաստանի նկատմամբ ուժի կիրառումը օրակարգից դուրս բերելու համար, բնականաբար ոչ։

Սա նշանակում է, որ հանուն Արցախի ու Հայաստանի պայքարն այլընտրանք չունի, այլ բան է, թե դա ինչ ճանապարհով կտարվի, ովքեր կառաջնորդեն և իրադարձությունները ինչ հունով կընթանան։

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031