Բուլղարիայում շարունակվում է ՈւԵՖԱ Զարգացման գավաթի մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Մ-15 հավաքականը 2-րդ տուրում 2։0 հաշվով հաղթեց Կոսովոյի հասակակիցներին։ Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Մարտին Սարգսյանը։
Արման Առաքելյանի թիմը վերջին՝ 3-րդ տուրում կհանդիպի Մոլդովայի հասակակիցներին։


















































