Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Մենք կռվում ենք նոր մեծ դաշինքի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ. Զելենսկին օգնություն է խնդրել Իսրայելից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հիասթափությունն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմի հարցում Իսրայելի դրսևորած չեզոքությունից, բայցև ենթադրել, որ դիրքորոշման հնարավոր փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում այն բանից հետո, երբ Երուսաղեմը վերջապես համաձայնել է Կիևին մատակարարել առաջադեմ կապի համակարգեր:

Ինչպես գրում է cursorinfo.co.il կայքը, Զելենսկին այս մասին ասել է իսրայելական Ovda հաղորդմանը տված ընդարձակ հարցազրույցում, որը հեռարձակվել է երկուշաբթի երեկոյան Իսրայելում:

Զելենսկին ասել է, որ չի կարող «հասկանալ» Իսրայելի դիրքորոշումը և նրա հրաժարումը Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելուց, թեև նա բազմիցս խնդրել է նման զենք տրամադրել։

Միևնույն ժամանակ Զելենսկին ենթադրել է, որ Ռուսաստանի կողմից իրանական զենքի օգտագործումն Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ կարող է խթան հանդիսանալ Իսրայելի համար:

«Մենք կռվում ենք նոր մեծ դաշինքի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ, և այժմ հուսով եմ, որ Իսրայելը կօգնի մեզ և խստորեն կարձագանքի դրան», — ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի և այլ երկրների հետախուզության համաձայն՝ Ռուսաստանը ձեռք է բերել շուրջ 1500 իրանական մարտական անօդաչու թռչող սարք։

«Մենք ամեն օր կռվում ենք Իրանի դեմ՝ 400 իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներ մեր ժողովրդի, խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների վրա։ Մենք տեղեկություններ ենք տվել Իսրայելին և ասել. «Օգնեք մեզ հակաօդային պաշտպանության հարցում»… Մենք կարող ենք միավորվել հակաօդային պաշտպանության ոլորտում այս չարիքի դեմ։ Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներում կամ հաստատություններում կան նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են օգնել մեզ այս հարձակման, այս պատերազմի ժամանակ»,- ասել է Զելենսկին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև