Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին, երբ որ ստեղծված կլինեն բոլորի համար ընդունելի արդար որոշման կայացման պայմաններ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով երեկ Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ բանակցությունները, ասել է, որ տեղի է ունեցել կարգավորման բոլոր, ամենաբարդ հարցերի շատ առարկայական, սուբստանտիվ քննարկում:

«Ինչպես ասաց մեր նախագահը, ոչ բոլոր հարցերով է հնարավոր եղել համաձայնության գալ, սակայն շատ կարևոր է, որ այս քննարկումը կայացել է և կողմերը կարգավորման ճանապարհով առաջ շարժվելու պատարստակամություն են ցուցաբերել»,- ասել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջնական կարգավորման համար: Ըստ դեսպանի՝ Ռուսաստանը լիովին հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, ինչը, ըստ նրա, ազդանշան է թե՛ հայ հասարակության, թե՛ տարածաշրջանի բոլոր երկրների և ոչ միայն նրանց համար:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն առ այն, որ «Ղարաբաղի հակամարտությունն այլևս պատմություն է», ինչպես նաև Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման մասին հարցը՝ ռուս դեսպանն ասել է.«Մեր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին, երբ որ ստեղծված կլինեն բոլորի համար ընդունելի արդար որոշման կայացման պայմաններ, բայց դա պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք»։

Կոպիրկինը նաև հավելել է, որ բոլոր հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ ելնելով հարգանքից այն երկրների ինքնիշխանության նկատմամբ, որոնցով նրանք անցնում են։

Դեսպանը նաև ասել է, որ Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես դաշնակից:

«Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը այստեղ, իր ռազմական ներկայությունը, և դա անվտանգության և հետագա էսկալացիայի կանխման առանցքային գործոն է», — եզրափակել է Կապիրկինը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև