Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Անհասկանալի են ՔՔՊ-ականների մուննաթները, թե իբր խաղաղապահները իրենց գործը լավ չեն անում.Փաշինյանը ևս մեկ միջազգային ասպարեզում չկարողացավ առաջ տանել ՀՀ իրավունքները

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը ստորագրում է փաստաթղթերի տակ, որտեղ նշված չէ, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի իրավահավասարության և ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաստանի բոլոր ղեկավարները հստակ ֆիքսել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգերի իրավահավասարություն, ինքնորոշում, ուժի կիրառման սպառալիքից հրաժարում և տարածքային ամբողջականություն»,-ասաց Խաչատրյանը։

Խոսելով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը և համատեղ հայտարարության մասին, Խաչատրյանը նշեց, որ հայտարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանը ևս մեկ միջազգային ասպարեզում չկարողացավ առաջ տանել Հայաստանի իրավունքները։

«Խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումը մեր շահերից է բխում, ինքներս ենք հասկանում, եթե խաղաղապահ ուժերը նոյեմբերի 9-ին չմտնեին Արցախ, ապա նոյմբերի 10-ին Արցախում այլևս հայ չէր մնա։ Ինձ համար անհասկանալի է ՔՊ-ականների մուննաթները, թե խաղաղապահները իրենց գործը լավ չեն անում, չկա որևէ փաստաթուղթ, որը պարտադրեր ՀՀ-ին հաներ իր զինված ուժերը Արցախից, դա Փաշինյանի ինքնակամ, միանձնյա որոշումն է, չգիտեմ դա արվել է կամավոր, թե պարտադրանքով, բայց փաստ է, որ Փաշինյանը հանել է հայկական զինված ուժերը Արցախից առանց որևէ միջագային փաստաթուղթ ստորգրելու։ Իրենք հանել են զորքը, մի հատ էլ ռուսների վա մուննաթ են գալիս, թե լավ չեն անում իրենց գործը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031