Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Սամվել Բաբայանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։ Մեր լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սահուն իշխանափոխություն է իրականացվում, եւ արդյոք Վարդանյանը կարո՞ղ է այս բարդագույն ժամանակներում պաշտպանել արցախցիների շահը, Բաբայանը պատասխանել է․

«Մարդը եկել է, ցանկություն է հայտնել ծառայել իր ժողովրդին, պետք է հնարավորություն տալ, որ ծառայի։ Թե իշխանափոխություն է ծրագրված կամ ոչ, ես դա չգիտեմ, բայց Արցախի ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, պետք է թույլ տալ, որ աշխատի։ Գուցե մարդը կարողանում է արդարացնել այդ սպասելիքները»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին Արցախում հանրահավաք իրականացրեց, որի հիմնական ուղերձն այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն այդ հավաքը բազմամարդ չէր։ Բաբայանն ասում է, որ ներկայում աշխատում է Արցախի ճանաչման հարցի իրավական փաթեթի վրա, եւ կարծում է, որ մենք պետք է իրավական ճանապարհով առաջ շարժվենք։ Փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթով Բաբայանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան։ Նա կարծում է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է հասնել Արցախի ճանաչմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև