Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության խորհրդարան վերադարձից հետո «Հայաստան» խմբակցությունում ևս մեկ անգամ քննարկվել է խոհրդարան գնալ-չգնալու հարցը։ NewDay.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ ևս խմբակցության ներսում միասնական կարծիք չեն ձեւավորել։ Նրանք, ովքեր հենց սկզբից դեմ էին խորհրդարանի նիստերին ներկայանալուն, մնացել են իրենց տեսակետին, հատկապես Վահե Հակոբյանն է այդ թևի առաջամարտիկը։ Մեր աղբյուրները հայտնում են, որ քննարկումների ընթացքում Վահե Հակոբյանը ուշագրավ միտք է հայտնել, իբր ով ինչ անի միեւնույն է իրեն են փորձելու ծեծել,դրա համար էլ դեմ է խորհրդարան գնալուն։
Նշենք, որ խորհրդարան գնալուն կտրուկ դեմ է նաև Իշխան Սաղաթելյանը։


















































