Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Արարատ Միրզոյանը դեմ է պայմանագրի ստորագրմանը.Մեկնաբանություններից մեկում ընդգծել է՝ «զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեմ է Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կնքելուն: Ավելին, Արարատ Միրզոյանը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան չի հերքել մեր տեղեկությունները։ Այսպիսով՝ «Փաստինֆո»-ն դեռևս հոկտեմբերի 10-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով Արարատ Միրզոյանին պատասխանել հետևյալ հարցերին՝

1.2020 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարել եք՝ «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»: Արդյոք հիմա ևս շարունակում եք մնալ այս կարծիքին: Եթե՝ ոչ, ապա՝ խնդրում ենք ասել, թե ինչով է պայմանավորված կարծիքի փոփոխությունը:

2.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ, ըստ էության, Հայաստանն այլևս չի հաջողելու ԼՂ հարցի՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լուծման հարցում, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ խոսել Արցախի հիմնախնդրի մասին ուստի Արցախի ճակատագիրը մնում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների ձևաչափին: Դուք, որպես Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը ղեկավարող անձ՝ կիսում եք այս դիրքորոշումը

3. Այսօր իրատեսական համարում եք Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով բանակցությունների վարումը ՝ նկատի ունենալով Ալիևի հայտարարությունն առ այն, թե «Ղարաբաղի բնակիչներն իրենց են ու իրենք կորոշեն՝ ինչպես խոսեն նրանց հետ» 4.2020թ-ի նոյեմբերին դուք արդյո՞ք համակարծիք եղել եք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթի կետերին, թե ոչ։ Եւս մեկ՝ 5-րդ հարցով խնդրել էինք Արարատ Միրզոյանին հաստատել կամ հերքել մեր տեղեկությունն առ այն, որ վերջին քննարկումների ժամանակ դեմ է եղել Ադրբեջանի հետ համապարփակ առաջարկվող պայմանագրի ստորագրմանը: ԱԳՆ-ից ստացված պատասխանում Արարատ Միրզոյանը չի հերքել մեր տեղեկությունները, իսկ մյուս հարցերի պարագայում տվել է խուսանավող պատասխան.

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի, ինչպես նաև այլ խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումները ամբողջությամբ արտացոլված են դրանց արդյունքում հրապարակված ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններում, ելույթներում և մեկնաբանություններում»: Այսպիսով՝ Արարատ Միրզոյանի խուսափողական պատասխանները ևս մեկ անգամ հաստատում են մեր տեղեկությունները, որ նա դեմ է Ադրբեջանի հետ նոր պայմանագրի կնքմանը, ավելին՝ մեր տեղեկություններով նա սրա մասին բարձրաձայնել է նաև փակ հանիպումների ընթացքում: Առավել եւս, երբ ԱԳՆ-ի կողմից մատնանշված մեկնաբանություններից մեկում, ինչպես նշել ենք, Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031