Skip to main content

ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին | ՈՒՂԻՂ. Դավիթ Ղազինյանի ասուլիսը | Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ. Էդգար Շաթիրյան | Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն | Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում | Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան | ՀՀ-ն Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն. Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին | «Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է | Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ | Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան | Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը | Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին | Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյուն | Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh

Լրահոս

Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից

Իսրայելական բանակի հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դերաայի նահանգի երեք շրջաններին, հայտնել է Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Նրա տեղեկություններով՝ հրանոթներից գնդակոծությունն իրականացվել է բռնազավթված Գոլանի բարձունքների դիրքերից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արկերի ընկնելը ֆիքսվել է Աբիդին, Ջամլա և Մաարիա բնակավայրերի շրջակայքում։ Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ նկատվել էր իսրայելական ստորաբաժանումների տեղաշարժը Վադի էր-Ռաքակադ հովտում՝ սահմանային Երմուկ գետի ավազանում։ Այդ տեղանքի ուղղությամբ գիշերային ժամերին լուսավորող հրթիռներ են արձակվել։

Օկուպացիոն ուժերն իրականացրել են նաև Էլ-Քունեյթրա նահանգի ապառազմականացված գոտում գտնվող Էր-Ռաֆիդ ավանի մաքրումը։ Դրա մուտքերի մոտ տեղադրվել են անցակետեր՝ քաղաքացիների և ավտոտրանսպորտի ստուգման համար։ Տեղի բնակիչների տներում խուզարկությունների ընթացքում ձերբակալվել են անձինք, որոնք կասկածվում են արմատական խմբավորումներին պատկանելու մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև