Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։
Քննիչի որոշմամբ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։


















































