Skip to main content

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել | Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է | Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Irakanum.am | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կլինենք Հակակոռուպցիոն դատարանում, դրանից հետո կսկսվեն մյուս քայլերը․ Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչականի մուտքի մոտ խուճապ է. Սամվել Կարապետյանին բերած մեքենան հեռացավ | Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Մանե Թանդիլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փուչիկը տրաքելու ա, պատասխան են տալու. Ծառուկյանի խոսքը ` դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասենք՝ էսօր Ծառուկյանը ազատ ա, գնում ա տուն, ի՞նչ պիտի անի, կալանքը երկարացնելու հիմք չկա․ պաշտպան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ եկե՛ք ՀԷՑ-ի ընդունում-հանձնում անենք. իշխանությունը հրաժարվեց, որ սենց անեն. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության վախերը մեծ են. ամեն ինչ անում են ալիևյան սահմանադրությունն առաջ մղելու համար. Յոլյան | Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերլարված իրավիճակ. ԱԱԾ ծառայողների ճեղքեցին Սամվել Կարապետյանի աջակիցների շղթան | Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ ծառայողները տարան Սամվել Կարապետյանին | Իշխանությունը փորձում էր իր քաղաքական օրակարգն առաջ մղել ոչ թե քաղաքական համաձայնության և բանակցությունների, այլ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման միջոցով. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ստանում է ահազանգեր ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ։

«Մասնավորապես՝ անհայտ անձինք, ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ մատուցելու կամ ստուգումներ կատարելու պատրվակով կապ են հաստատում քաղաքացիների հետ, որից հետո այցելում են վերջիններիս բնակարաններ, որտեղ անմիջական շփման ընթացքում, մոլորեցնելով քաղաքացիներին, հասանելիություն են ստանում նրանց անձնական տվյալներին, այնուհետև ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների բջջային հավելվածներում իրականացնում են քաղաքացիների գրանցումը, նույնականացումը և ինքնության հեռավար ստուգումը։

Արդյունքում՝ առանց քաղաքացիների գիտության ու համաձայնության՝ նրանց անձնական տվյալների օգտագործմամբ տարբեր բանկերում բացվում են օգտահաշիվներ և բանկային հաշիվներ, ինչպես նաև հեռավար եղանակով ձևակերպվում են սպառողական վարկեր՝ քաղաքացիների համար առաջացնելով չնախատեսված ֆինանսական պարտավորություններ, իսկ ստացված վարկային միջոցներն անմիջապես փոխանցվում են երրորդ անձանց բանկային հաշիվներին:

Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել կասկածելի առաջարկներից:

Իսկ զեղծարարություններից պաշտպանվելու կանոնները կարդացեք կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև