Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեսիա: Ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեսիա։ Ռեժիմն անցնում է ընդդիմախոսների դեմ ճնշումների նոր փուլին։
Նրանց օդ ու ջրի պես անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմուլթյան ձայները։
Ի՞նչ պիտի անեն.ճնշեն,բռնեն,կալանավորեն կամ շանտաժի ենթարկեն։ Եթե կստացվի ձայներ ստանալ՝ կհասնեն իրենց նպատակին,իսկ եթե ՝ոչ…
Այդ դեպքում բոլոր ազդեցիք դեմքերին կկալանավորեն,կջլատեն ընդդիմադիրներին ու վախի մթնոլորտում կգնան արտահերթի։ Մենք ի՞նչ պետք է անենք։ Պետք է ավելի շատ սիրենք մեր պետությունը ու վախին տուրք չտանք։
Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագրի նկատմամբ հավատարմությունն է, մյուս կողմում՝ ադրբեջանացման սպառնալիքը։ Մի կողմում սերն է, մյուս կողմում՝ շանտաժը։ Սերը պետության հանդեպ չպետք է պարտվի ադրբեջանական շանտաժին»,- նշել է նա։
















































