Skip to main content

Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ ծառայողները տարան Սամվել Կարապետյանին | Իշխանությունը փորձում էր իր քաղաքական օրակարգն առաջ մղել ոչ թե քաղաքական համաձայնության և բանակցությունների, այլ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման միջոցով. Նաիրի Սարգսյան | Երբ Փաշինյանը հրաժարական տա, մենք ընտրելու ենք նոր վարչապետ, որի տունը հիմա խուզարկում են. Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին | ՈՒՂԻՂ. Արդյոք Գագիկ Ծառուկյանին ազատ կարձակեն. նրա աջակիցները դատարանի բակում են | Շղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 12-ը, Եռաբլուրի դեպքը Փաշինյանի «ժողովրդավարության» իրական դեմքն է. Միրզոյանը՝ ՆԳ նախարարին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփինե Սարգսյանը ի՞նչ գիտի Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունների մասին | ՈՒՂԻՂ. Ի՞նչ են փնտրում Կարապետյանների բնակարաններում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը մեզ այսպես «համոզում է». Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այստեղ, որպես եղբայր եմ, այնտեղ որպես հայր էի, տեղյակ չեմ. Կարապետյանը՝ խուզարկությունների մասին | Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է | Ինքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը

ՀՀ ՆԳ նախարարությունը դեռ չի որոշել, թե որքան կարժենան գեղեցիկ կամ «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։

Հոկտեմբերի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան լրացուցիչ վճարի դիմաց ընտրել գեղեցիկ համարներով անձնագրեր։ Սովորական կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650 դրամ։ Ըստ վարչապետի` եթե քաղաքացիների շրջանում նման պահանջարկ կա, իսկ այն, ըստ նրա, անկասկած կա, ապա պետությունը կարող է դրանից գումար վաստակել։ Փաշինյանը նշեց` «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի։

«Այդ մասին որոշում կունենանք 2027 թ. հունվար–փետրվարին. սկսենք պրոցեսը, մի քանի ամիս աշխատենք ու հետո կորոշենք գնային կոնկրետ քաղաքականությունը։ Նշեմ, որ դա քաղաքացու ցանկությունն է լինելու. եթե ուզում ես ունենալ կոնկրետ թվով անձնագիր, կարող ես հավելյալ գումարի դիմաց ստանալ, եթե ոչ, ապա որևէ հավելյալ վճարի մասին խոսք լինել չի կարող»,– ընդգծեց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ստացված շահույթին, ապա նախարարը նշեց, որ այս համարների դեպքում պետք է դեռ քննարկեն, թե ինչպես պետք է այն բաշխեն, այսինքն` նախատեսվում է, որ պետությունը որոշակի շահույթ ևս կունենա։

Մինչ այդ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և այդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողություն կլինի։

«Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու. այնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,– ասել է Մանուկյանը։

Ի պատասխան նախարարը նշեց, որ լինելու են որոշակի կրճատումներ, սակայն անձնագրային բաժինները նախկինում միայն անձնագիր և նույնականացման քարտ չէ, որ տրամադրում էին, այլ շատ կարևոր դերակատարում ունեին ընտրական պրոցեսների կազմակերպման հետ կապված։

«Այո, թվային պլատֆորմում է գեներացնում, բայց անձը մի անգամ պիտի այցելի գրասենյակ, որպեսզի վերջնական նույնականացում անենք։ Ամեն դեպքում, 2027 թվականի կտրվածքով էական խնայողություն չենք պլանավորում ունենալ, որպեսզի անցումը շատ սահուն լինի»,– ասել է Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ գործող գրասենյակները կվերաձևավորվեն իրենց նոր գործառութային բազայով, և թեև փոքր ծավալով, բայց կշարունակեն իրենց աշխատանքը։

Հիշեցնենք` այս տարվա հոկոտեմբերի 29–ին կառավարությունը հաստատեց, որ Հայաստանում կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար ներդրվում է նոր համակարգ։ Որոշման համաձայն` բիոմետրիկ անձնագիր հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով` մոլերից։

Հոկտեմբերի 31–ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվեց կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման «ՀայՓաս» ընկերության առաջին գրասենյակը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև