Skip to main content

Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում | Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը | Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. Hetq.am | Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը. «Ժողովուրդ»

Լրահոս

Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ուսուցողական թեստը նախատեսված է բոլոր առարկաներ դասավանդող ուսուցիչների համար և չի հետապնդում գիտելիք ստուգելու նպատակ: Հարցերը հատուկ կազմված պարզ օրինակներ են՝ տարբեր առարկաներից։ Դրանք իրական ատեստավորման հարցաշարերից չեն, և արդյունքը պաշտոնական գնահատական չի համարվում։ Ուսուցողական թեստը լրացնելու համար գրանցում կամ մուտքի կոդ անհրաժեշտ չէ։

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել է փոփոխություն։

Մասնավորապես, թղթային եղանակով իրականացվող եզդիերենի, պարսկերենի, ասորերենի, քրդերենի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները նոյեմբերի 14-ի փոխարեն կանցկացվեն նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին։

Կամավոր ատեստավորման մյուս առարկաների քննությունների անցկացման օրերն ու ժամերը մնում են անփոփոխ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։

Քննական կենտրոնների և ատեստավորման կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ուսուցիչները կծանուցվեն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև