Skip to main content

«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան | Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին | Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ Էդգար Ղազարյանի և ֆինանսների նախարարի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստված չանի՝ գազը թանկացավ, բոլորիս համար է վատ. բեռը մեր ժողովուրդն է քաշելու. Մեսրոպ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի գազի գնից, նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների հարցն է անհանգստացնող.հաշվարկ ունե՞ք.Հայկ Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառազինության ծախսերը բյուջեով որքա՞ն են. Նարեկ Կարապետյանի հարցից ֆինանսների նախարարը շփոթվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նեղացա՞ծ է ԶԼՄ-ներից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուր խաղաղության համար զինվորական հմտությունը պետք է փոխանցես մյուսներին. օրը` դիրքերում | Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորը` նոր մարտավարությամբ, հետախուզական մեթոդներով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի Սահմանադրությանը, նշանակում է, Ադրբեջանի հետ դեմ է խաղաղությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են գործել ԹՐԻՓՓ նախագծեր. Նիկոլ Փաշինյան | Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Սրբուհի Գալյան | Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան

Լրահոս

«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանադրության մասին.

Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրության փոփոխությունը  որպես ՀՀ ներքին օրակարգ ներկայացնելու գործը. ընդդիմությանը հաջողվել է հանրությանը ցույց տալ իրականությունը, և այսօր Հայաստանում յուրաքանչյուրը գիտի՝ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել է իր արժանի անվանումը՝ «Ալիևյան Սահմանադրություն»։

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին, որոնք այսօր Հայաստանի խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, հետևապես՝ ալիևյան հերթական պահանջը կատարելու մանդատ։

Ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքների մասին.

Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը։

Պատանդառությունները, ձերբակալությունները, ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները, այդ թվում նաև կալանավորումների կանխատեսելի նոր ալիքը, միայն կարող են ամրապնդել ընդդիմադիրների վճռականությունը՝ «ո՛չ» ասելու Փաշինյանի և Ալիևի սահմանադրությանը։

Ինչ վերաբերում է Ալիևի և Փաշինյանի ցանկացած երաշխիքի՝ դրանք ունեն զրո նշանակություն։

Հիշեցնենք՝ 2022 թ. մարտին Փաշինյանը հայտարարում էր՝ եթե Արցախի բանակցություններում իջեցնենք նշաձողը, կերաշխավորենք Արցախի ժողովրդի անվտանգությունը և այդ հարցի շուրջ կապահովենք միջազգային կոնսոլիդացիա։

Դրանից 6 ամիս հետո վերջինս Իլհամ Ալիևի հետ ապահովեց Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը։

Ուստի ստեղծված իրավիճակում ընդդիմության պատմական դերակատարությունը շարունակում է մնալ հետևյալը՝ ամուր կանգնել միակ ճշմարիտ դիրքում, «ո՛չ» ասել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ փաթեթին՝ Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը, անկլավների անվան տակ տարածքային նոր զիջումներին։

Եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30