Skip to main content

ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ | Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև | ՈՒՂԻՂ. Աժ նիստը թեժ է մեկնարկել | ՈՒՂԻՂ. Հարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցեր դեռ շատ կան, Հոկտեմբերի 27-ին հայրս էլ է դահլիճում եղել. Նարեկ Կարապետյան | Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ» | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ գիծ չի կարելի կանգնել, չպետք է առանց քարսիթիի երեխայի հետ երթևեկեն. Արփինե Սարգսյան | Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով

Լրահոս

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է։ Պատգարակին գամված Խաչատրյանի մարմնի որոշ հատվածներում պառկելախոցեր են առաջացել, նաեւ թոքաբորբ զարգանալու վտանգ կա։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ։ Նրան կալանավորել եւ կալանավայր են տեղափոխել պատգարակի վրա, դատական նիստերին էլ մասնակցում էր պառկած վիճակում, իսկ վերջին նիստերին առհասարակ չի մասնակցում` հիվանդության պատճառով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ նա սիմուլյանտ է` հիվանդ է ձեւանում: Խաչատրյանի առողջական վիճակի մասին նրա պաշտպան Երեմ Սարգսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ երկար պառկելու հետեւանքով թոքաբորբ է զարգանում, ինչի առկայությունը Խաչատրյանի մոտ ստուգելու համար գրավոր դիմել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, սակայն դեռ պատասխան չեն ստացել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև