Skip to main content

Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության բոլոր համայքներում։

Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։

Հանձնաժողովի նիստը դիտարկվել է 90 տեղամասում։ Ժամը 10։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 222 տեղամաս։

«Տեղամասերի 73%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00, 27% տեղամասերում այս սկսվել է ուշացմամբ։

97%-ում նիստը իրականացվել է առանց խախտումների, մյուս տեղամասերում խախտումները մեծամասամբ կրում էին ընթացակարգային բնույթ։

1 տեղամասում սարքի անսարքության պատճառով չեն տպվել 0-ական տեղեկանքը։

2 ՏԸՀ-ներում տեղի են ունեցել միջադեպեր, սակայն դրանք չեն անդրադարձել նիստի բնականոն ընթացքի վրա։

Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 1-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնք կարող էին քվեարկության գաղտնիությունը խախտման պատճառ դառնալ։ Դիտորդների գնահատմամբ հանձնաժողովը պատրաստակամ է եղել շտկել իրավիճակը։

3 տեղամասում բացակայել են քվեարկության մասին իրազեկման նյութերը:

1 տեղամասում յուրաքանչյուր թեկնածուից լրացուցիչ քվեաթերթիկներ տեղադրված չեն եղել, սակայն տեղադրվել են, դիտորդի դիտարկումից հետո։ Այս լրացուցիչ քվեաթերթիկների առկայությունը անհրաժեշտ է ընտրողի քվեարկության գաղտնիության ապահովման համար։

Նիստերը մինչև 8։00 են ավարտվել դիտարկված բոլոր տեղամասերում։

Տեղամասերի շուրջ 30%-ում ներկա չէին կուսակցությունների վստահված անձինք։

Մյուս տեղամասերի դեպքում՝ առավելագույնը 3 կուսակցությունների վստահված անձինք ներկա էին 6 տեղամասերում, իսկ 75-ում ընդամենը 1 կուսակցության վստահված անձինք։

Դիտարկումներ 10։30 դրությամբ

Տեղամասային կենտրոնների հետ կապված:

Ժամը 8։00-ից՝ քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 222 տեղամասային կետնրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից դիտարկված տեղամասերի 35 %-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։ Տեղամասային կենտրոնների 36 %-ը գնահատվել է անմատչելի։ Դիտարկված տեղամասային կենտրոնների 6%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում, իսկ 1 տեղամասային կենտրոն գտնվել է նկուղային կամ կիսանկուղային հարկում։

ՏԸՀ անդամների պատրաստվածությունը և կարգապահությունը ավելի քան 90% դեպքերում գնահատվել է բավարար կամ դրական, իսկ 95% դեպքերում հանձնաժողովը պատրաստակամ է եղել լուծել դիտորդների կողմից բարձրաձայնվող խնդիրները։

5 տեղամասերում քվեախցիկների դիրքն այնպիսին էր, որ վտանգում է քվեարկության գաղտնիությունը, իսկ ևս 6-ում առկա էր քվեախցիկում լուսավորության խնդիր․ հաճախ սա է դառնում բաց քվեարկության պատճառը թույլ տեսողությամբ մարդկանց համար։ Այցելած տեղամասերից 9-ի քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում՝ սա բացարձակ անմատչելի է դարձնում քվեարկությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարների տեղամասային կենտրոնների շինությունները փոխելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վարձակալել մասնավոր տարածքներ՝ մատչելիության և աշխատանոքային պայմանների նվազագույն պահանջներին բավարարելու համար։

Արձանագրված խախտումներ

««`

Ընթացակարգային բնույթի խախտման 6 դեպք,

Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք,

Ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք,

Տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 9 դեպք,

Կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք

և 23 այլ դեպք, որոնք ունեն լրացուցիչ ուսումնասիրության կարիք, սակայն հիմնականում կրում են ոչ էական բնույթ։

2 տեղամասերում արձանագրվել և մի շարք տեղամասերից հայտնի է ղարձել ինքնասոսընձվող դրոշմանիշերի հետ կապված խնդրի մասին։

Դրոշմանիշերի պաշտպանիչ պլաստիկ շերտը մի քանի դեպքերում առանձնանում էր, ինչի արդյունքում վնասվում էր դրոշմանիշը։ ԿԸՀ-ին ուղղված գրությանն ի պատասխան ստացել ենք մեկնաբանություն․ արտադրողի հետ ուսումնասիրվել են տպաքանակի տարբեր նմուշներ։ Որոշ դեպքերում պաշտպանիչ շերտն առանձնանում է «դրոշմանիշը եղունգով առանձնացնելու պատճառով»»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031