Skip to main content

Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է

Տասն օր է, ինչ է կալանավորվել է  ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը՝ կաշառքի գործով, բայց նրան առնչվող  գործին փորձում են անաղմուկ  հանգուցալուծում  տալ, որ ազատության մեջ  հայտնվի։ Այս մասին NewDay.am-ին ահազանգում են Եղեգնաձորի բազմաթիվ  բնակիչներ։

«Որևէ մեկը ձերբակալության, կալանավորման մասին  պաշտոնական հաղորդագրություն չի տարածում։ Չեն մանրամասանում՝ ինչ կոռուպցիոն  սխեմաների մեջ է եղել։ Պատճառը  մենք լավ  գիտենք․ նա Ներքին  գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժնի պետ գնդապետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է,  հասկանալի է` ինչ  կապեր ունի։ Բնակիչներով ենթադրում ենք, որ  կապերն իրենց  գործն անում են։ Բացի այդ Գևորգ  Գրիգորյանի կուրսընկերը պաշտպանության նախարարի  տեղակալ  Արման  Սարգսյանն է։ Բա էս  թալանի  ու հովանավորչության մասին ինչու՞ չեն աղմկում։ Կան տեղեկություններ, որ  Գագիկի խափանման միջոցը  կարող է  փոխվել, բայց  հանկարծ աղմուկ չլինի»,-մանրամասնեց  բնակիչներից մեկը։

Նշենք, որ մեզ ահազանգող  քաղաքացիները  պատմում էին, որ հասկանալի չէ, թե ինչպես  է գնդապետի աստիճանի հասել Գագիկ  Գրիգորյանը։

«Մի օր զորքի  հետ  չի ծառայել, չգիտի ՝ ինչ է  բանակը ու միանգամից հասել է զինկոմ, գրեք, որ իմանան ՝ ինչ է  կատարվում։  Կամազներ  ունեն, Երևանում  բնակելի շենք են կառուցել ու վաճառել, թանկարժեք  մեքենաներով են շրջում, հիմա էլ  կարող են կոռուպցիան մարսել »,-մանրամասնեցին քաղաքացիները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031