Skip to main content

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա | Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան | Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» | Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ» | Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին | Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան

Լրահոս

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի համակերպվում խորհրդարանում իր նոր կարգավիճակի հետ։

Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից ի վեր Քոչարյանը կարծես փորձում է ընդգծել, որ իրեն չի նույնացնում ՔՊ խմբակցության մյուս պատգամավորների հետ՝ նախընտրելով գործել առանձին և սեփական օրակարգով։

Դրա հերթական դրսևորումը, ըստ էության, նկատվեց երեկ՝ հոկտեմբերի 27-ին։ Մինչ ՔՊ խմբակցության պատգամավորները միասին այցելել էին խորհրդարանի բակում գտնվող՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհել, Անդրանիկ Քոչարյանը նախ եկավ, գրանցվեց Ազգային ժողովում, ապա արագ հեռացավ։ Նա գնացել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, մինչ այդ ՔՊ խմբակցությունը միահամուռ կերպով ԱԺ այգում ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի մոտ։ Անցած տարի նա ներկայացավ ՔՊ-ի հետ, հետո նոր գնաց Եռաբլուր։

Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վերջին շրջանում դժգոհություններ է հայտնում թե՛ ՔՊ խմբակցության աշխատանքի, թե՛ ուժային կառույցների գործունեության և թե՛ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա տարբեր միջավայրերում դժգոհում է, որ պետական համակարգում և խորհրդարանում բավարար պրոֆեսիոնալիզմ չի ցուցաբերվում։

Այս ամենի հիմքում, հնարավոր է, նաև անձնական դժգոհություն կա։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը կորցնելը Քոչարյանին զրկել է այն ազդեցությունից, որն ուներ նախորդ խորհրդարանում։ Այժմ նա շարունակում է աշխատանքը որպես շարքային պատգամավոր, ինչը անցանկալի է Քոչարյանի համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031