Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ին և 28-ին, ինչպես նաև 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ին և 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, իսկ 31-ի գիշերը՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը և 31-ի ցերեկը տեղումներ չեն սպասվում։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
















































