Skip to main content

Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ | Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև | ՈՒՂԻՂ. Աժ նիստը թեժ է մեկնարկել | ՈՒՂԻՂ. Հարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցեր դեռ շատ կան, Հոկտեմբերի 27-ին հայրս էլ է դահլիճում եղել. Նարեկ Կարապետյան | Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ» | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան | Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը | Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանավանում ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը պարտվեցին

Լրահոս

Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչnւթյունը ծանրագույն հարվшծ էր Հայոց պետականությանը. Ուժեղ Հայաստանը կլինի այդ ոճրագnրծության լավագույն պատասխանը, գրել է «Ուժեղ Հայաստան»-ը:

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Ահաբեկչական այդ հարձակման հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված էր Հայոց պետականությանը։ Այն խաթարեց երկրի բնականոն զարգացումը, խարխլեց պետականության հիմքերն ու ներքաղաքական կայունությունը, ծանր հարված հասցրեց հանրային վստահությանն ու ապագայի հանդեպ հավատին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոտրեց մեր պետության ողնաշարը։

Ոճրագործների նպատակն էր կոտրել մեր ժողովրդի ոգին և կասկածի տակ դնել Հայաստանի ապագան։ Հայ ժողովուրդը, սակայն հաղթահարեց նաև այդ ծանրագույն փորձությունը։

Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի։

«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին արվող զիջումների։

Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել մեր պատմության այս կարևոր պահին, միանալ մեզ և միասին հասնել փոփոխությունների՝ կերտելով ուժեղ Հայաստան»,- նշված է գրառման մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև