Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին | Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին | Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ | Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև | ՈՒՂԻՂ. Աժ նիստը թեժ է մեկնարկել

Լրահոս

Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը

Պայմանագիրը փաստացի երկկողմ է համարվում, կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները, բայց բովանդակության մեջ կա երրորդ կողմը՝ Ադրբեջանը, Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ-ի մասին:

«Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել ՀՀ շահը։

Ի՞նչ է ստանում կողմերից մեկը՝ ԱՄՆ-ն: Ստանում է ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում: Եթե նույնիսկ քաղաքացիական ներկայացվածություն է լինելու, այդ ներկայացվածությունը լինելու է Իրանի հետ սահմանին, այսինքն՝ կարևոր ստրատեգիական հատվածում ներկայացվածություն է ունենալու, տնտեսական կոմպոնենտը շատ չեմ նշում, որովհետև ԱՄՆ-ի համար չափազանց անէական շահույթ է լինելու:

Ի՞նչ է ստանում Ադրբեջանը: Ստանում է անխոչընդոտ կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, մի բան, որը եղել է Ադրբեջանի և Թուրքիայի մշտական երազանքը, ռազմավարական նպատակը և դրա իրականացումն արտացոլվում է այս փաստաթղթում։

Ի՞նչ է ստանում ԱՄՆ-ն՝ բոլորիս համար հասկանալի է, ի՞նչ է ստանում Ադրբեջանը՝ ևս հասկանալի է, իսկ ի՞նչ է ստանում ՀՀ-ն։ Այդ հարցին, երբ փորձում է քաղաքական մեծամասնությունը պատասխանել, սովորաբար առաջին պատասխանը լինում է՝ ապաշրջափակում։ Հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում, այսինքն՝ առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է: Չկա որևէ ապաշրջափակում, կա ՀՀ կոմունիկացիոն ցանց և կա Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ, որը որևէ կապ չի ունենալու ՀՀ-ի մեկ այլ որևէ ճանապարհի հետ։

Սրան ի պատասխան սովորաբար ասում են՝ բա գիտեք Ադրբեջանը թույլ է տալիս, որ իր տարածքով բեռներ գան ՀՀ: Սիրելի հայրենակիցներ, որպեսզի մոտավոր պատկերացնեք, փաստացի այն բեռները, որոնք Ռուսաստանից Վրաստանով դեպի Հայաստան են գալիս, հիմա Ռուսաստանից գնում է Ադրբեջան, այնուհետև Վրաստան այնուհետև Հայաստան, և սա համարվում է համարժեք ապաշրջափակում, այսինքն՝ մեր տարածքը տվել եք, ադրբեջանցիներն իրենց համար անխոչընդոտ գնալու են ու գան, իսկ մեզ համար պարզվում է ընդամենն այդ հնարավորությունը, որն ընդհանրապես տնտեսական որևէ էֆեկտ չի ունենալու, նշանակում է՝ դա է մեզ համար ապաշրջափակումը»,-նշել է նա:

Աննա Գրիգորյանն ընդգծել է՝ Ադրբեջանն ունեցել է հիմնական մեկ պահանջ՝ հայի դեմք չտեսնել, և այս գործընթացում ՀՀ քաղաքացու հետ ադրբեջանցիները չեն առնչվելու։

«Սա անընդունելի է, որովհետև մեր ինքնիշխանության սահմանափակում է տեղի ունենալու։ Եթե ոչ, ապա եկեք բացատրեք, թե մեր բեռներն Ադրբեջանի տարածքով անցնելիս, որտեղ են այսպես տեսնելու «front office» ու «back office»: Հայ բեռնատարը տեսնելո՞ւ է ադրբեջանցու, թե՞ չի տեսնելու: Բնականաբար տեսնելու է ու այստեղ ձեր փոխադարձության միֆերը միանգամից հօդս են ցնդում»,-հավելել է նա:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ հաշվի առնելով բազմաթիվ հարցերը՝ դեմ են քվեարկելու այդ նախագծին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031