Skip to main content

Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին | Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին | Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ | Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Փաշինյանը գալիս է Աժ | Մենք հանդես ենք եկել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պшտերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել. Ալիև | ՈՒՂԻՂ. Աժ նիստը թեժ է մեկնարկել | ՈՒՂԻՂ. Հարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցեր դեռ շատ կան, Հոկտեմբերի 27-ին հայրս էլ է դահլիճում եղել. Նարեկ Կարապետյան | Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ» | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին | Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | Արշակ Սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. դատարանը բավարարել է միջնորդությունը | ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան

Լրահոս

Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման. Նաիրի Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման: Այս մասին հայտնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքները մեր պետությունն ու հասարակությունը զգում են մինչ օրս։ Այն ոչ միայն պետական գործիչների սպանություն էր, այլև դավադիր հարված Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանն ու ապագայի հանդեպ ձևավորված հույսին։

Այդ օրը մենք կորցրինք գործիչների, որոնք ունեին պետականաշինության հստակ տեսլական և իրենց փորձն ու վճռականությունը ծառայեցնում էին Հայաստանի ու Արցախի անվտանգությանն ու հզորացմանը։ Նրանց սպանությամբ երկիրը զրկվեց զարգացման պատմական հնարավորությունից։

Տարիներ անց հոկտեմբերի 27-ը շարունակում է մնալ մեր պետականության չբուժված վերքը։ Այս էջը չի կարող փակված համարվել, քանի դեռ հասարակությունը չի ստացել բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, իսկ ոճրագործության կազմակերպիչներն ու բոլոր հանգամանքները բացահայտված չեն։

Ճշմարտության պահանջը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկման, այլ իրավական պետության կայացման հիմնարար նախապայման։

Ուժեղ պետությունը սկսվում է սեփական պատմության հետ ազնիվ առերեսումից։ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ համակերպվելու կիսատ թողնված արդարադատության հետ։

Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մեր ողջ ժողովրդին։ Նրանց հիշատակի հանդեպ մեր մեծագույն պարտքն է կերտել այնպիսի Հայաստան, որի մասին նրանք երազում էին՝ ինքնիշխան, անվտանգ, արդար և իրավական։

Հավերժ փառք և խոնարհում զոհերի հիշատակին»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև