Skip to main content

TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան | Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում | Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա | Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան | Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» | Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ» | Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին

Լրահոս

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քանի որ նա չի մասնակցում դրա աշխատանքներին, բայց միևնույն ժամանակ նրա հետ պետք է համաձայնեցվեն բոլոր որոշումները, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Եթե նրանք կասեցնում են մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս, նրանք մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամներ: Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, ուրեմն բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումը: Իսկ այդ դիրքորոշումն այսօր արդեն, ըստ էության, հակասում է նրան, ինչ արվում է ՀԱՊԿ-ում»,- պարզաբանել է Բորդյուժան:

Նրա կարծիքով՝ Երևանի կողմից ազնիվ կլիներ ընդհանրապես դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ եթե նա դա չի անում, ապա Հայաստանին ընդհանրապես հեռացնել ՀԱՊԿ-ից:

«Ես նրանց կհեռացնեի: Վճարումներ չեն անում, մասնակցություն չեն ունենում: Եթե լուրջ մոտենանք, նրանք պետք է ուղղակի վերցնեն ու դուրս գան, եթե լուրջ գործընկերներ են: Բայց քանի որ նրանք ունեն երկակի դիրքորոշում, որ «մենք դուրս չենք գա և չենք աշխատի, չենք մասնակցում և չենք ուզում», նրանց պետք է հեռացնել», — կարծում է Բորդյուժան:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է դրվել Հայաստանին հեռացնելու հարցը: Նրա գնահատմամբ՝ հանրապետությունը խախտում է Կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները:

ՀԱՊԿ-ի կազմում ներկայումս ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը 2024 թվականին հայտարարեց իր մասնակցության «սառեցման» մասին, թեև դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարեցրեց անդամավճարների վճարումը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031