Skip to main content

TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան | Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում | Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա | Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան | Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» | Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ» | Պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով հնարավորություն ունի պայքարելու և հաղթելու․ իրենք ձերբակալել, կալանավորել են մեր պոտենցիալ բոլոր թեկնածուներին, դա խնդրահարույց է․ Կարապետյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ՝ լինելու եմ վարչապետ, մի անհանգստացեք.Գլխից գնդակահարես՝ արտահերթի չի գնա.Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրիկայություն է՝ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև մեր ընտանիքի համար էր ողբերգություն. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի սիրային անեկդոտը՝ TRIPP համաձայնագրի շրջանակում. «Սենց էլ անորոշ վիճակ» | Դեմ ենք քվեարկելու ԹՐԻՓՓ նախագծին. Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան կարող է լինել ՀՀ շահը. Աննա Գրիգորյանը | Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին

Լրահոս

TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել է TRIPP նախագիծը՝ այն համարելով ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն, որը, նրա գնահատմամբ, կարող է ռիսկեր ստեղծել Հայաստանի ինքնիշխանության և ազգային շահերի համար։

Աշոտյանի խոսքով՝ Հարավային Կովկասում մրցակցում են հինգ հիմնական տրանսպորտային նախագծեր՝ TRIPP-ը, Վրաստանի Անակլիայի խորջրյա նավահանգիստը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Արաքսի միջանցքը և Թուրքմենստան-Իրան-Թուրքիա երկաթուղային երթուղին։

Նա կասկածի տակ է դրել TRIPP-ի տնտեսական արդյունավետությունը՝ նշելով, որ տարածաշրջանում արդեն գործում են այլընտրանքային երթուղիներ, իսկ նոր ենթակառուցվածքների կառուցումը կարող է պահանջել ավելի քան 2,4 միլիարդ դոլարի ներդրում։ Աշոտյանի գնահատմամբ՝ գործող տրանսպորտային ուղիների և կառուցվող ենթակառուցվածքների պայմաններում նոր նախագծի բեռնահոսքի ու եկամտաբերության հեռանկարները մնում են անորոշ։

Աշոտյանը նաև պնդել է, որ նախագիծը կարող է նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ ցամաքային կապի ամրապնդմանը՝ միաժամանակ սրելով Իրանի մտահոգությունները տարածաշրջանում ամերիկյան ներկայության վերաբերյալ։

Հայաստանի ինքնիշխանության հարցին անդրադառնալով՝ նա մտահոգություն է հայտնել նախագծի կառավարման մոդելի և օտարերկրյա ներդրողների ազդեցության հնարավոր ծավալի վերաբերյալ՝ պնդելով, որ դա կարող է սահմանափակել Երևանի որոշումների կայացման հնարավորությունները։

Աշոտյանի կարծիքով՝ TRIPP-ի աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են գերազանցել դրա տնտեսական օգուտները, իսկ Հայաստանի համար կարևոր է ապահովել, որ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերը ծառայեն երկրի ազգային շահերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031