Skip to main content

Նարեկ Կարապետյանը կոչ է անում մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Սահմանադրության հարցի շուրջ | Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները | Ով էլ ապագայում ձեռք բերի ՀԷՑ-ը, ով էլ լինի իշխանության, միևնույնն է, ՀէՑ-ը վերադարձվելու է իր օրինական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան | Օձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս | Լոռու մարզում՝ Վարդաբլուր գյուղում, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու մարմին՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսի ծակшծ-կտրшծ վնաuվածքներով | Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել․ Գևորգ Էմին-Տերյան | Մի՛ փորձեք ձեր դատարկ խոսքերով ապացուցել այն, ինչ ձեր գործերով չեք կարողանում հաստատել․ Սերոբ Գասպարյան | Զանգվածային լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի․ Լիլիթ Գալստյան | Երևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր | TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ այն Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված և հիմնված կառույց է․ Ալեն Սիմոնյան | Սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի՝ 3-5 աստիճանով | Պաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին | Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրագրողը կրակի մեջ, հրթիռակոծության տակ ի՞նչ պետք է անի | Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Լրահոս

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեին, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզբել Լոզոյին և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը կարևորել է պետություն–մասնավոր գործընկերությամբ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը և նշել, որ այն մեր երկրի համար ունի առանցքային կարևոր նշանակություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդիական կենսաչափական համակարգի ներդրման բարեփոխումը կարևոր նշանակություն ունի ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, որակյալ փաստաթղթերի տրամադրման, այնպես էլ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Միաժամանակ, երկրի ղեկավարը ողջունել է IN Groupe ընկերության և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»–ի ներգրավվածությունն այդ ծրագրում։ Վարչապետը շեշտել է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը, միջազգային փորձի և մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների ներգրավումը պետական նշանակության ծրագրում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղությամբ հետագա համագործակցությանը, ինչպես նաև հուսալի նույնականացման համակարգի և սահմանային վերահսկողության ժամանակակից լուծումների ներդրմանը վերաբերող հարցեր։

IN groupe ընկերության խորհրդի անդամներին և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություններից բաղկացած կոնսորցիումը Հայաստանում ներդրել է «Հայփաս» ընկերությունը, որն էլ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ներդնում է նոր սերնդի կենսաչափական համակարգ Հայաստանում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև